Նորշենի պատմություններ

 

Embed or link this publication

Description

Նորշենի պատմություններ - Գրիգոր Շիրխանյան

Popular Pages


p. 1

ԳՐԻԳՈՐ ՇԻՐԽԱՆՅԱՆ ՆՈՐՇԵՆԻ ՊԱՏՄՈԻԹՅՈՒՆՆԵՐ 2017

[close]

p. 2

Իսպոլկոմ Լևոնը Վրաստանի սովետականացումից անմիջապես հետո, կազմակերպվեցին սովետները: Մի քանի գյուղեր միասին կազմեցին Թեմ, նրա սովետը՝ Թեմսովետ։ Վալե գյուղն ամենամեծ գյուղն էր, Թեմսովետը գտնվում էր այնտեղ, իսկ առանձին ներկայացուցիչները` “Կոեստկոմ”։ Մեր գյուղի առաջին “Կոեստկոմ”-ը Անենց Լևոնն էր, նա կաշվից ու ոսկորից բացի մարմնի վրա ոչինչ չուներ, շալվարի հետ հագնում էր մի բլուզ, որի վրայից մեջքին կապում էր մի կաշվե գոտի, գլուխը ծածկում էր հասարակ կլոր փափախը։ Նա կիսագրագետ էր հայերենից և ռուսերենից։ Նրա դեմքը նիհար, սև, չեչոտ էր, մարդու հետ խոսելիս շուռ էր տալիս գլուխը և մի քանի հարցից հետո նոր պատասխանում։ Լևոնը ծառայում էր ձրի, ակտիվ էր գործում, դրա համար էլ 1938թ. նրան նշանակեցին մեր գյուղում գյուղսովետի նախագահ։ Գյուղացիները հաճախ դիմում էին նրան. «Ընկեր իսպոլկոմ, մի սպռավկա տուր, որ ես մեր գյուղից եմ»: Լևոնն իր շուրջը պտտվելուց հետո պատասխանում էր. - Ի՞նչ քսես, ծո հայվան, այժմ մինուտվան քշեմ կու քեզի, կերթաս հող ու մոխիր ըլլիս: Ի՞նչ անօրենք սպռավկա կուզիս, հալղը ե՞րբ չիդեն, տե դու մեր գյուղեն ես: Լևոնին դիմում էին՝ թե քուրդ Բրոն մեր մոզը գողացավ։ Գնա հետևիր։ Նա ասում էր, թե թոն է, հայվան, ինչղ երթամ: Դրա համար էլ գյուղացիները երգ էին հորինել. Լևոն, Լևոն, գնա հոն, Մոզ է գողացել քուրդ Բրոն: Դուն էլ ձեռքիդ տելեֆոն Պատճառ բրես «Թոն է, թոն»… 1

[close]

p. 3

Ժողովը սարում 1942 թ. շոգ ամառ էր։ Իսպոլկոմ Լևոնի հետ բարձրացանք գյուղի Յայլան` հետներս վերցրած թերթեր, ժողով անցկացնելու և սովինֆորմբյուրոյի տեղեկությունները հաղորդելու համար։ Լևոնը դժվար էր բարձրանում Յայլայի ճանապարհով: Նեղում էր նաև շոգը, սակայն նա գալիս էր ոգևորված, ուրախ, որովհետև այնտեղ էր գտնվում նրա սիրուհին՝ Վարթուն Հադուն։ Կանաչի վրա հավաքվեցին յայլավորները, սկսվեց ժողովը, այնտեղ էր նաև “Հադուն”։ Կանանց համար այսպիսի բան էր պետք, որ անընդհատ փսփսային և խանգարեին ժողովը։ Լևոնը ջղայնացավ։ Աբաթխևի Ռևկոմիսիան 1945 թ. օգոստոսի 1-ին կալսման աշխատանքների ժամանակ Իսպոլկոմ Լևոնի հետ գնացինք Աբաթխև` գյուղի պարտեզների հաշվառման համար։ Ճանապարհը երկար չէր. մեր գյուղից ընդամենը մեկուկես կիլոմետր էր: Լևոնը գալիս էր անխոս. նրա երկու որդիները պատերազմից տուն չէին վերադարձել, մտածում էր նրանց մասին։ Տեղ հասնելուն պես ներս մտանք կոլխոզի գրասենյակը` մեզ հետ ներկայացուցիչ տանելու համար։ Գրասենյակի պատերը զարդարված էին խալիչաներով, ապակեծածկ գրասեղանը ուներ կանաչ մահուդի սփռոց: Բազկաթոռի վրա բազմել էր նախագահ Սերոբը և գիրք էր կարդում։ Լևոնը շտապեցրեց նախագահին, որ ուղարկի մեզ հետ մեկին։ Նախագահը առաջարկեց մեզ հետ գալու պահեստապետին: Նա մերժեց, ասեց, որ գործ ունի։ - Կամսար-Պողոս, դու գնա։ - Ես ռևիզոր եմ, ձեզ հետ գործ ունեմ։ - Մելիք դու գնա։ - Ես էլ ռևկոմի օգնականն եմ։ - Մարտին դու գնա։ 2

[close]

p. 4

- Ես պարտեզները չգիտեմ։ - Ֆիլուշ, դու գնա։ - Օրականես կզրկվեմ։ - Ոչինչ մենք կվճարենք։ Անցկացրինք մեր հաշվարկը և նորից վերադարձանք գրասենյակ, բայց հետաքրքիր էր լսել ռևիզիան։ Խոսում է հաշվետար Գրիգորյան Սերգոն. - Ես ձեր ռևիզիան մի կոպեկի չեմ առնի: Դուք մեկ եք նախագահի հետ, քանի որ իմ խոսքերը ճիշտ են` ինձի գեշ մարդ կսեն։ Նստելու աթոռս մեր տնից եմ բերել, Աշխօրի վեդոմոստը Ջուլղայից եմ բերել, Աշխատանքային գրքույկները ես եմ պատրաստել, Նախագահի հետ դուք ոչինչ չեք արել։ Ռևկոմը Իսպոլկոմ ուչիտել, ականջ արեք… Ու՞ր է Ձեր ագրոակտը, մեյդան բերեք: Առանց ակտի հերիք օրական գրեք, Մեր հալալ վաստակը հերիք ուտեք։ Սերգոն Առավոտին, ընկ. Շիրխանյան, Կաշխատեմ մինչև իրիկվան: Մեկը մալադեց չի ըսի կամ աֆարմ, Ըսե, Լևոն ջան, վեր ջուրն ընկնեմ։ Քանի որ իմ խոսքերը ճիշտ են Ինձի գեշ մարդ կանվանեն։ Մելիքը Մեզի էսման ռևիզորը ձեռք չի տա, Թող զչետավոդը դոկումենտ տա, Առանց դոկումենտի անիծեմ հերը, Էս իմ աթոռքը մե՞րն է, թե՞ ձերը։ Բրիգադիրը Ընկեր Սերգո, կոլխոզի տաբելչիկ, Մեր կոլխոզը շատ մարդ կաշխատենք. Էս որ օրական ունենանք, Ո՞ւմ վրեն գրենք, յա ո՞ւմ տանք։ Սերգո 3

[close]

p. 5

Բանմ, օ տեր չկա Տվեք վերը օ կուգա։ Սերոբ Է, է, թամմեցիք, Ինչ օ սըռ ունեինք ըսիք… Լևոն - Ծո, ախմախներ, ախր ձեր գեղին մեջը նիուժե՞լի խելք ունեցողմ չկար: Ինչքան լավ են ըսել, թե Աբաթխևն ում բռնես խելառ է: Էս աշխրին մեջ, գիրքը, գազետը զակոնի մասին լիքն է վագոնով: Դուք սարեցի եք, ոչ խելք ունեք, ոչ գիտեք վագոն, ոչ էլ զակոն։ Էքվան իքեն, ամենքիդ 10 տարի Վալա քշել կուդամ։ Գոսկոնտրոլը 1945 թ. օգոստոսի 23-ն է։ Աշխատում եմ որպես փոստի ցրիչ և միևնույն ժամանակ բաժանում եմ գյուղացիներին պետությունից հասանելիք փողերը։ Գ/Ս կուռերը հայտնեց, որ կանցելարում քեզ կանչեցին: Թիֆլիսեն կնիկմ է եկել, քեզի կուզե. սև չար կնիկմ է: Կուռերին ասի, որ էդպես գնա, ասի, որ ես իրեն չեմ ուզի։ Գնացի Լևոնի գրասենյակը: Այնտեղ էր ֆինբաժնի հաշվապահը` Նազարեթյան Արութիկը և, իսկապես, մի սևազգեստ չար կին։ Նազարեթյանը վախից աչք ունքով ինձ հասկացրեց, որ գոսկոնտրոլն է։ Ամենքը լավ, միայն վատն այն է, որ գյուղացիների պետության պարտքը բռնված է նրանց նպաստներից Լևոնի կարգադրությամբ, որի համար ինձ վրա բղավեց սևազգեստ կինը։ Առանց շփոթվելու պատասխանեցի, որ արել եմ գ/ս -ի հրամանով։ - Напиши объяснение, -ասաց նա։ Պարզ է, որ իմ պատասխանը դուրեկան չէր Լևոնի և քարտուղար Մասաևի համար: Այդ պատճառով Լևոնը ջղայնությունից անց ու դարձ էր անում կանցելարում և դուրս գնում, ներս գալիս ու շարունակ մատներով քորում գլուխը` իր փափախի տակից։ 4

[close]

p. 6

Նազարեթյան Արութն այնքան էր սարսափում գոսկոնտրոլից, որ երբ մոտենում էր մի բան հարցնելու, նա ինձ կամացուկ հուշում էր. «Ինթուն գնա, հետս մի զըրցի, բան կկռահի»։ - Петр Семенович, сколько внесено в госбанк. - Внесено 101 тысяч руб. Հանկարծ ներս է մտնում Ադամյան Պողոսը և հայտնում, որ ինքը չի ստացել իր հասանելիք փողը պետությունից, գոմեշի «страх»-ը։ Երբ սևազգեստը ցույց տվեց գրավոր ստորագրությունը, և ջղայնացավ Պողոսի վրա, որ հիմա կգրի իր վրա ակտ, որպես ստախոսի։ Ադամյան Պողոսը սկսեց խնդրել։ - Я не виноват, деньги получил мой отец. Լևոնը դուրս ուղարկելով Պողոսին` սկսեց խնդրել այդ կնոջը, որ կազմած ակտը ոչնչացնի, իսկ մյուս անգամ այլևս ուրիշի ստանալիքը ետ չի բռնի։ Սևազգեստը մռայլ դեմքով գնաց դուրս` առանց ցտեսություն ասելու։ Իսպոլկոմ Լևոնը ուրախացավ, նա ներս մտավ նորից և ասաց. «25 տարվա մեջ քեզի պեսերուն ես արծել եմ, չի ամաչի ակտի համար փող կուզե: Դե գնա գիտցի Լևոնը` ես եմ»։ Տելեֆոնի մոտ Գյուղգործկոմի գրասենյակում նստած էի, հանկարծ զանգահարեցին: Քարտուղար Մոսոյանը զբաղված էր: Ես, որպես քարտուղարի փոխարինող, պատասխանեցի. - Цхалтбила слушает. - Кто говорит? - Секретарь С/С. - Слуши, ваш председатель почему не составил список получателей талонов, ни председатель сельского совета, - Это я, Анаида. Ваш председатель сидит как дурак. Այս անգամ քարտուղարը վերցրեց հեռախոսափողը և ջղայնացած պատասխանեց. - Что хотите? - Ваш председатель дурак. 5

[close]

p. 7

- Пошел ты, сам дурак, - ասաց Մոսոյանը և զբաղվեց իր գործերով։ Հանկարծ ներս մտավ Իսպոլկոմ Լևոնը: Ես զեկուցեցի կատարվածի մասին, իսկ Լևոնն, իր փափախը իջեցրած, մատներով սրբում էր սեղանի սփռոցը և լսում ինձ: Երբ վերջացրի, նա զանգահարեց. - Слуши, во-первых, я послал списки. А во-вторых, вы не имеете права оскорблять исполкому публично. Ты – настоящая мандавошка. Լևոնը վերջացրեց և համարեց, որ դա իր խոշոր հաղթանակն էր։ Լևոնը ատենակալ 1948 թիվն էր: Գյուղում կազմակերպվեց գյուղական դատ։ Դատավոր էր Պողոս Փանչոյանը, քարտուղարը Գրիգոր Շիրխանյանը, ատենակալներ՝ Լևոն Մաթևոսյան, Բալան Քոսյան և այլն։ Մայիսի 25-ն է։ Գյուղսովետի գրասենյակում, լսում ենք Ծղալթբիլայի բնակիչ՝ Մելքոնյան Օնեի դիմումը, որ 1947 թ. ամառը պահապան է եղել իր եղբոր՝ Մելքոնյան Մկրտիչի պարտեզին և վարձը` 2 փութ գարին, չի ստացել։ Դատավոր. - Ինչո՞ւ չեք վճարում քաղաքացի Օնեի 2 փութ գարին։ Մկրտիչ. - Պարտք չեմ։ Օնե. - Ծո ստին… թե պարտք չես։ Լևոնը չդիմացավ և չթողեց, որ երկու եղբայրներն իրենց նպատակին հասնեն, նա վերևից բղավեց. - Ծո, սուսեք, հայմի երկուսիդ էլ բռնեմ, Վալա կու քշեմ 10 տարով։ Լևոնը Վալեից հեռու տեղ չէր աքսորի... Փիլոն Փիլոն 94 տարեկան ծերունի էր, բայց ժիր էր ու աշխատունակ։ Խոսում էր առանց հաշվի առնելու իր դիմաց գտնվող մարդու վիրավորվելը. չգիտեր 6

[close]

p. 8

կեղծավորել: Նա փայտի վարպետ էր` հյուսն։ Փիլոն առատաձեռն չէր, բայց իր կյանքի համար նա շռայլ էր, նրա առավոտյան նախաճաշն էր մեղր 150 գրամ, կարագ 150 գրամ, ու մի թունդ օղի։ Ցերեկը յուղով ճաշ։ Իրիկունը մի բրդուճ յուղ մեղրի հետ և թանով ապուր։ Նրան տեսնել կարելի է միշտ աշխատանքում, մի քիչ սապատավոր միացած հոնքերով, արծվաքիթ և հանգստանալու ժամանակ էլ ծխում էր, 5 րոպեում հազիվ էր փաթաթում ծխախոտը, շփում, կոկում նոր վառում, բայց ծուխը ներս չէր առնում և շուտշուտ թքում։ Երբ նա ծերացավ, կորցրեց համարյա ուշքն ու միտքը, և ամեն գործում մեղադրում էր հարսին՝ Եղսաբին, չնայած նա շատ լավ էր նայում կեսրարոջը: Օրինակ մի անգամ նրա շալվարը տարել էին լվանալու և հագցրել էին մի կարկատած շալվար: Երեխաները գիտեին նրան ու սկսեցին հարցերը․ - Դադա, շալվարդ ո՞ւր է: Նա պատասխանեց. - Ես իմ ուրին է, չե՞ս այի, մեր հարսը տարավ հերանցը տվեց, ունեցած-չունեցածս կերան։ Մի անգամ Փիլոն շատ ջղայնացավ, թաղում էին նվագով Փոռթոյենց Օնիկին, ահա թե ինչու ջղայնացավ։ - Հայ բախ հայ- ինչ օր է, զրկվեցանք, ամեն ինչը խառնեցին: Կոլխոզը դարձրեցին հերիք չէր, սաղն է մեռածն է խառնեցին, ծո ախմախներ մեռելը չալղին ի՞նչ գիտե, էման բանմ էրին, օ հարսնացը չալեն մեռելը մտեդ չընկնի, քեֆ չենես։ Է, մեռելին չալղուն ականջ էնես հարսանիքը մտիդ ընկնի չէ, ծո ինչի՞ չալղին բանեցուցեք հարսնաց քեֆ էրեք։ Մեռելին էլ լացեք, չալղին ի՞նչ է, ախմախներ։ Փիլոն ու քաղքցի Մարինը Մարինը քաղքցի է կոչվում, որովհետև քաղաքից այստեղ հարս է եկել: Մեծ որդին Պետրոսը 45 տարեկան է: Ունի հարս, թոռներ։ - Ի՞նչ կուզես, քաղքցի։ 7

[close]

p. 9

- Քա այնպես կամնչեմ օր, հըմը նեղն եմ, ի՞նչ էնեմ: Տասը մանեթ փարա փոխ տուր, էքվան Պետրոսս քաղաք էրթա, քա գենա կը փերեմ։ - Ինչ քսե ծո, տալը ղոլայ է, դուն էլ ինձի տու… - Տըքընը խոջա քեփակ, անքան քիսպատ մարդիկ եկան ինձի ուզեցին, վրաս կդողային: Ես անոնց վռնդել եմ, այդի Վահաններոն Պողոսը, մեկալը։ Մեկալը ալ վերն ըսեմ, ալ գործ չունիմ, ճերմակ միսս քեզի վայել չէ։ - Տե քնա, տե քնա շալկցի միս կու պտտցնես, ես վախտ չունիմ, քեզի սնամիշ էրի, իշու ականջ… Փիլոն ու Պոտոն Դատախազ Վ. Բայբարուդսկին գրասենյակում հավաքում ենք պետական փոխառության բաժնի գրության փողը: Ինձ հետ էր Բալոյենց Պոտոն: Գիշեր է, ձեն ենք տալիս Փիլոյին։ Առաջինը ես բղավեցի։ - Շաքյամի, հարյուր մանեթ զայոմի փարա տու։ - Ծո քնա տուն, էդի ախմախ, գիշերա տղա զալումն ինչ է։ - Չէ շաքյամի, չի ըլլի, ել տեղեդ, քաղքին մեծը դուռը կայնել է, էդ ախմախը չիտե տե, գիշերը քուն կըլլին։ Էս անգամ Պոտոն ձեն տվեց. - Ել շաքյամի, հանաքի վախտ չէ, փարեն տու։ - Ծո դու վե՞վ ես: - Ես Պոտոն եմ։ - Է, ես ինչ գիտեմ վեր Պոտոն ես, մեր գեղը շնեն շատ Պոտո կա։ Դարչո Ստեփանը Դարչոն ծեր մարդ էր։ Նա մեր գյուղում թեյարանի վարիչ էր։ Նրա բոյը միջակ էր, գլուխը` մեծ, բեղերը` հաստ, որոնք հասնում էին մինչև ականջները, ունքերը` խիտ, ներքևի ծնոտը կարճ էր, ատամները ծխախոտից կարմրած, իսկ մուշտուկը միշտ բերանին: Մեր դպրոցում կազմակերպված թողարկման երեկոյի 8

[close]

p. 10

համար հարկավոր էր պիվա, որի համար գնացի Ստեփանի մոտ։ - Հորեխպար, 30 լիտր պիվա տուր, եթե ունես։ - Ախպոր տղոց համար ամեն ինչնա ունեմ։ Պիվա վերցրի ապառիկ և ուշացրի 20 օր։ Մի օր “հորոխպարը՛՛ հարբած եկավ ինձ մոտ։ - Բարև ախպորը։ Ախպար, նամուսն ա լավ բան է, պիվան խմեցիր` փարան փեր։ - Երկու օր էլ սպասի հորոխպար։ - Այդպես բան չկա, խմել ես` փարան փեր: Աս վե՞ր աշխարհն է: Հիմի քելեխ չկա, անիկ անօրն էր։ Իրիկունը տարա նրա փողը, տեսա “հորոխպարը” դալխի վրա սիրտը քանդել ու ինքն էլ նրա վրա քնել է։ - Հորոխպար, հորոխպար, փարադ բերել եմ։ Նա զարթնեց և տեսավ, որ առուտուր է անում Սիմիկը. - Ծո, Սիմիկ, իդի մեր ազիզ ախպորը գինիմ խմցրու, բայց վարժպետ գիտցի, որ իսկ ղախլը ձեր շկոլը չէ, իսկ իմ շկոլս ձերեն բարձր է։ Այս բոլորից հետո դպրոցի դիրեկտորը կնքեց նրան նոր մականուն՝ «Դարչո»։ Դարչոն վատ մարդ չէր, բայց խմելուն սիրահար էր։ Մեկ տարի հետո Դարչոն տեղափոխվեց Վալե՝ նույն գործով: Դարչոն մահացավ ողբերգական մահով ավթովփարի պատճառով։ Մուրադ Ամին Մուրադ Ամին մեր գյուղի թուրքերից էր։ Նա խելացի և կատակասեր մարդ էր, իսկ հայերենին լավ էր տիրապետում։ Հարցնում եմ. - Մուրադ ամի, շոգին ինչի՞ ես կոճակներդ կոճկել: - Ի՞նչ էնեմ, Գրիգոր։ Մեզի նման մի չփլաղ ուչիտելմ ղրկեցին օ վրեն էլ լիք զարգացած օչիլ: Քանիմ հատ էդոնցեն ծոցս եմ քցի, վախենալուս կոճկել եմ, օ դուս չելլեն ծոցես, տանիմ մեր օչիլներուն հետ պիտի այեմ, վերոնք են գիտունները։ 9

[close]

p. 11

Օսկաններուն Ամին Ամին 81 տարեկան մի թիզ ու կեսանոց մարդ էր` աշխարհ չմտած: Ուրիշին իմացածը, տանից իմացածը պիտի դուրսը պատմեր, դրսի լսածն էլ տանը պիտի պատմեր: Եթե տանեցիք չհավատային, կսկսեր վայնասունը։ Մի տարի Օսկանները լազուտ էին ցանել իրենց արտը: Նրանք թամբալ մարդիկ էին, կսպասեին ամպերին, որ անձրև գա։ Այդ տարին հակառակի պես ամպերը մի օր սարսափելի կարկուտ տվին: Երբ կարկուտը վերջացավ, օսկանները ուրիշներից լսեցին, որ իրենց լազուտը կարկտահար է եղել և ոչնչացվել։ Ամին երդիկից բղավեց. «Ծո, գեղացիք, ամենքդ մեկմեկ օրվա մեզի լազուտ տայիք ձեր արտերն էլ մերին սայոքը չէին փչանա»։ Ուքունը Ուքունը 45 տարեկան աղջիկ էր, չէր ամուսնացած: Առավոտից մինչև իրիկուն մաստակը բերանը ման էր գալիս, թաղում նորություններ հավաքում, թե ով ինչ է խոսում կամ անում։ Սովորություն ուներ ուրիշներին մաջի գնալու։ Մաջիի ժամանակ տղաները այցելում էին իրենց ուզած աղջիկներին։ Մի օր կալում կազմակերպած էր լազուդ մաքրելու մաջի, այնտեղ էր Ուքունը ջահել աղջիկների հետ: Գիշերվա մթին աղջիկ-տղա խոսում էին միմյանց հետ, իսկ Ուքունի հետ` ոչ ոք։ Բայց Ուքունը խորամանկ էր, ստից բղավում էր “Հա, չամնչածներ, հերիք կռնկես կսմռթեք: Հալա այե, աչքերն ինձի են տնկել, բոլորս փաթթի, հայդե գնացեք, ես հեչ մեկիդ չեմ առնի”։ Իհարկե ոչ մի ջահել չկար նրա մոտ։ Եվ մի օր բախտը նրան այնպես ժպտաց, որ չնայած իր տարիքին, ամուսնացավ մի մեծահասակ մարդու հետ: Սակայն, այդ տանը նա չկարողացավ երկար ապրել... 10

[close]

p. 12

Վոենռուկ Ցոլակը Ցոլակը երիտասարդ սահմանապահ էր, աշխատում էր գյուղի պարետանոցի բաժնում: Նա կոչումով սպա էր։ 1940 թվին նրա կինը՝ Վարդուշը, ուսուցչուհի էր գյուղի դպրոցում։ 1941 թվին Ցոլակը ղեկավարում էր իստրեբիտելնի բատալյոնը և նույն թվին նա գնաց ֆրոնտ։ 1943 թվին նա եկավ ձեռքից վիավորվելու պատճառով և դարձավ դպրոցի վոենռուկ։ Նա ընկերասեր էր, բայց աշխատում էր նախկին ռազմական կարգապահությամբ, սակայն գործին խանգարում էր ձեռքից ինվալիդ լինելը: Այդ պատճառով հանդիպում էր փորձանքի. չէին վախենում աշակերտները և ջղայնացնում էին նրան։ Ցոլակն ու Պողոսը Պողոսյան Պողոսը 7-րդ դասարանի աշակերտ էր, լավ էր սովորում, բայց չար աշակերտների ղեկավարն էր։ Ռազմական դաս էր, Պողոսյանը դանդաղ էր մոտենում շարքին։ Ցոլակը ջղայնացավ. - Քեզի կսեմ շտապոք շարք կանգնես։ - Չեմ կայնի, -պատասխանեց Պողոսը։ - Հայմի քեզի գուպախտ կգցեմ։ Պողոսյանը ֆիզիկապես ուժեղ էր, նա մոտեցավ Ցոլակին, գոտուց բռնեց վեր բարձրացրեց և խփեց գետնին։ Ցոլակը ուշագնաց եղավ: Նրան զգաստացրին. ճակատին ջուր լցրին։ Պողոսյանը հեռացվեց դպրոցից 2 շաբաթով, բայց այլևս չշարունակեց իր ուսումը։ Ցոլակի լեզուն - Գիգոր, գիտես ինչ, գնացի ռալ, քեմերս ծախեցի եկա, բայց անտեղաց կնկտիքը նեմեյրեմ են։ - Աղջի Վարթուշ, էստեղ արի, փելվերը վառավ տկտին առավ։ - Քա չէ, տը Ցոլակ հըլը հում է։ - Ծո քեզի կսեմ իդիկ ետ առ փելվերին հոտը ընկավ, 11

[close]

p. 13

Աիդան ու տղան մեղք է փելվեր կուզե։ Շատ վիճելուց հետո կանչեցին քիչ խոսող Վարթունին: Նա եկավ` ծութ ծամելով, վարդիքը վեր քաշելով, որպես «Փելվերի դատավոր»։ Ցոլակին նայեց և հրամայեց. «Վերուցեք, եղել պրծել է»։ Աիդան վրա հասավ և մեկ ժամից հետո դուրս եկավ տնից փիլվերոտ երեսով։ - Գիքոր, եդի ջաղիսմանցիք ի՞նչ ազգ են։ - Թուրքեր են։ - Հըպը ես գիտեի, թե թերեքեմի են։ - Ճիշտ խոսի, Ցոլակ, ջաղիսմանեն քանի փութ հաց բերիր։ - Վեվ, Աստված վկա, անիկ հաց չէր, քերտիկե էր։ - Գիքոր, ինձի գրավոր աշխատանքով քիչմ օգնե, քեզի պատիվ կնեմ, փելվերով, ճիտով, շեքերով չայ։ - Անպես դերտմ ունիմ, մեր Հրուշը, քենիս ներս բիթուն վառեց։ - Իդի Մարունա ինչ պստիկ է, բոյը հեչ բերեքեթ չունի։ - Ցոլակ, ձյունին, բքին քաղքեն ինչպե՞ս եկար։ - Իդի ջուլղացոնց չեթենին մեջը նստա, եկա։ Փատս պարպավ, երթամ այսօր Աբեշիկ Սերթին քովը, բելքի կտորմ փետ տա, հիմա ադիկ է դերտս։ - Իդի չիրքին կնիկ ունենալը, ի՜նչ գեշ բան է: Քերեմի պես կվառե, քեբեբ կենի։ Դիրեկտորը ծոտ է երկուսմ կոտրտած բետերվի պիտի տանեմ վառելու համար։ - Հարգելի Սիմոնյան, քեզի այս կիրակի քաղաքը կանչեցին: - Մնաք բարով, շերբեթի պես ապրանք, շաքարի պես մնանք։ Ակոտացուն Միջահասակ, շեկ դեմքով, թումբան շալե շալվարը հագին, փորձված և խոսել գիտեցող մարդ էր` մոտ 70 տարեկան: Ջաղացպան էր, հնում մեծ պարտեզի և ջրաղացի տեր էր, իսկ այժմ կոլխոզի ջրաղացպան։ Ակո Տացուն եկավ դպրոց` դիրեկտոր Սիմոնյանի մոտ, իր թոռի համար։ 12

[close]

p. 14

- Ներեցեք, ջանմ, խամությանս, շկոլը շատ հազ կենեմ: Ի՞նչ էնենք, թող խնդան այժմիկվան տղերքը, թող օրհնեն բալշովիկին, մեր վախտը քեռ Նիկոլը էսման էրավ: Էն վախտը քսեին, տե գեղացուն շկոլը դագանակն է: Էնտղրմ օ տերտերացու ունեինք: Բազինը գիտուն էին՝ Քոսենց Տեր-Պողոսը, Տ. Օհաննեսը, Տ. Բագրատը խաղ կանչող էր մարխլի սոռտը, է Տ. Քերոբն է լավ պատարագ քսեր, համա […]։ Ժամին մեջը ավալ խոստովանելու բանմ կար, տերտերը էտոր մեջը կու նստիր, ականջը ծակին դներ կնանոց մեղքերը կիմանար։ Տ. Քերոբը էդյոնք վերջացուց, նե մտավ ավանդատունը և կնկացը հետը տարավ: Վե՞վ գիտե ինչ կեներ, ինքն օր իրեն խղճմտանքը… Տացուի խոսակցության ժամանակ մեջ ընկավ դպրոցի ծառան, որին ասում էին քաղքցու Մանան։ - Տացու, մեր ջվլները դալա վերդրած են ջաղացքը (ուզում էր ասել թե դեռ չի աղացված)։ - Օղուլ, ախմախ խո չե՞ս: Վեր դրածեն ի՞նչ է: Հապա ջվալդ շալկեմ, պտտացնե՞մ պիտի: Հարուր ջվալ կա ջաղացքը, վե՞ր մեկը պտտացնեմ: Ես խոսել չեմ, խոսքը բերնին մեջը շինե դուզանով, էտև գըցե։ Քելեխը Սպասում են մեռելին, Կարոտել են քելեխին։ 1945 թ. հունիսի 15-ին մեռավ Ղուկասենց Հոլո Ապան: Մեռելին թաղելուց հետո ժողովրդի 99 տոկոսը ծռվեցին դեպի մեռելատուն քելեխի համար։ Ես, որ ուշացել էի, չուզեցի գնալ: Բայց մեր դպրոցի վրացերեն լեզվի դասատուն՝ Պավլե Ուլարջիշվիլին, ստիպեց, թե գնանք, ամոթ է ժողովրդից ջոկվելը։ Եվ այսպես հազիվ կարողացանք տեղավորվել մի խառնաշփոթ սեղանի շուրջը: Այստեղ էլ սկսեցինք քելեխ ուտելը, որն ընթանում էր շատ հաջող։ Սեղանի շուրջն էին բազմել՝ ես, Փոռթո-Նորսոն, Խաչատրյան Անտոնը, Սերոբյան Ղևենը և ուչիտել Պավլին: Ներս մտավ ննջեցյալի փոքր որդին՝ Մըկրը, օղու 13

[close]

p. 15

շիշը ձեռքին, և սկսեց բաժանել ողորմաթասը։ Աշխույժ աշխատող կանայք բերին հաց ու կերակուր, առաջինը յայնին էր, որը վերջացավ մեկ րոպեում, և ամանը սկսեց պարել սեղանի վրա։ Բերին նաև երկրորդ կերակուրը` քյուֆթա, սա նույնպես ագահությամբ վերջացվեց։ Խաչատրյան Անտոնը քրտնած վիճակում տեսավ, որ մատուցողները շուտ-շուտ փոխվում են, նա կանչեց ննջեցյալի փոքր հարսին։ - Աղջի, Թեկո, իստեղ Պավլեն, Շիրխանյանը նոր են եկել, ամոթ է, ամանմ յայնի բեր։ Կատարվեց հրամանը և իսկույն վերջացավ։ Սերոբյան Ղևենը կանչեց. - Պետուշ, Շիրխանյանը նոր են եկել, ամոթ է, ամանմ յայնի բեր։ Այս էլ կատարվեց։ Ներս մտավ Ոսկանյան Պողոսը և ասաց. - Տղերք, ինչ է քեֆերդ, խո քիչ չեղավ։ Ներսոն ըսավ. - Ոսկան ջան, ինչ թաքցնեմ մերը քիչ եղավ, համա վնաս չունի, Պավլեն, Շիրխանյանը նոր են եկել, էլի ամանմ յայնի չե՞ս բերի։ - Պաժալույստա, ինչի չեմ բերի։ Ըսավ Պողոսը և գնաց: Քիչ հետո եկավ յայնին, բայց միսը քիչ էր, իհարկե, սկսվեց մսերի խլխլոցը: Ես միայն դիտում էի և մտածում, թե ինչ նպատակի է ծառայում «Հոգուհացը»` այս մեծ ծախսը։ Հանկարծ բղավեց Անտոնը. - Ծո Շիրխանյան, դուն էլ խլե, պատեվա քելեխ է։ Այս խլոցի ժամանակ Սերոբյան Ղևենը հանեց վերջին միսը։ Խաչատրյան Անտոնը խլեց միսը նրա գդալի վրայից: Նա էլ դատարկեց գդալի յայնու ջուրը և գդալով խփեց Անտոնի ճակատին։ Անհարմար համարելով այս տեսարանը` բոթեցի Պավլեին, վեր կաց գնանք, ամոթ է, բայց սպասիր քրտինքդ չորանա։ Իսկապես, որ այս ձևի «հոգուհաց» կոչվածը քելեխ է, իսկ ուտողները քելեխչի։ 14

[close]

Comments

no comments yet