Հակոբյան Հ., Ախալցխա. Էրզրումյան գաղթից մինչև մեր օրերը

 

Embed or link this publication

Description

Այս աշխատանքի նպատակն այն է, տալ ախալցիխեցիներին որոշ տեղեկություններ էրզրումյան պատմությունից, որն ընդգրկում է 165 տարի, սկսած 1830 թվականից մինչև 1995 թվականը:

Popular Pages


p. 1



[close]

p. 2

ՀԱՐՈԻք^ՑՈԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ ասՍԼձհւԱ. ԷՐՁՐՈՒՍՅԱն ԳԱՂԹԻձ п и н iitp орьро ԵՐԵՎԱՆ 2002

[close]

p. 3

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱԿՈԲՅԱՆ Ծնվել է 1922 թվականի նոյեմբերի 22-ին, Ախւպցխայի Ծինուբան գյուղում: Սովորել է գյուղի տարրական դպրո­ ցում, Ծղալթբիլայի 7-ամյա դպրոցում, ապա Աիաղցիաւյի մանկավարժական տեիւնիկումում: 1941 թվականի հունիսի 22-ին ստացել է մանկավարժի դիպլոմ գործուղվել գյուղի տարրական դպրոց որպես դաս­ վար, բայց սկսված պատերազմը թույլ չի տվել աշխատել զորակոչվել է բանակ: Պատերազմ, տառապանք... 1946 թ. ապրիլի 6-ին զորացրվել է աշխատանքի անցնել հայրենի գյուղում' որւդես տարրական դասարանի դասվար ւդւստմության դասատու, ապա ընդունվել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, որն ավարտելով' շարունակել է աշխատել նույն դսյրոցում որպես պատմության ե հասարակագիտության ուսուցիչ: Երկար տարիներ է, աշխատում է ւդւպես Վայեի թիվ 3 միջ­ նակարգ դւդրոցի տնօրեն:

[close]

p. 4

Հայրենի եզերքի նվիրյալը Ամիսներ առաջ ընկերս Սերգեյ Հակոբյանը, մի թղթապանակ տվեց խնդրելով ծանոթանալ: Հոր պատմաբան, մանկավարժ, երկար տարիներ Ախալցխայի շրջանի Վալեի N 3 դպրոցի տնօրեն Հարություն Հակոբյա­ նի գրառումներն էին ոչ միշտ համաչափ ու համարժեք, բայց հարուստ փաստական նյութերով: Հետո արդեն հնարավորություն ընձեռվեց ծանո­ թանալ հեղինակին, մարդու, որ տարիներ շարունակ սիրով ու նվիրումով, էջ առ էջ հավաքել, դասդասել, ի մի է բերել պատմությունը հայրենի եզերքի ու նրա մարդկանց մասին սկսած 1830-ական թվականներից, երբ գաղթի ճանապարհներով անցել են իր նախնիները, անցել Են նոր հայ­ րենիք գտնելու հույսով, անցել են, հավատալով, որ դեռ գալու են նոր ու գեղեցիկ օրեր: Ու այդ հույսով և հավատով նոր շեներ են հիմնել, տուն ու ընտանիք և շարունակել է հյուսվել պատմությունը մարդկանց ու նրանց գործերի մասին ու այսօր, ահա, Հարություն Հակոբյանն իր պարտքն է հւսմարել ուժերի ներածին չափով ի մի բերել այդ ամենը, ամենակուլ ժա­ մանակի մոռացությունից փրկել անուններ և գործեր, միաժամանակ եկողներին փոխանցել հայրենի եզերքի կյանքի պատմությունը նաև հոր­ դորելով հիշել, թե ով են իրենք, որտեղից են գալիս: Այս գիրքը, որ հեղինակի գավակների Սերգեյ, Ռոբերտ և Լիդա Հա­ կոբյանների հովանավորությամբ լույս է տեսնում իրենց հոր 80-ամյակի ւսռիթով, շատերին է մղելու մտորել մեր երկրային կյանքի և աշխարհում մարդու թողնելիքի, հայրական տան ու դեպի այդ տունը տանող ճանապւսրհների մասին, որ ցավալիորեն ավելի ու ավելի հաճախ է սկսում ապ­ րել սոսկ հիշողության մեջ: Հարություն Հակոբյանը ձգտում է արթուն պա­ հել մեր հիշողությունը և հայրենի տուն տանող ճանապարհը: Տիգրան ՆԻԿՈՂՈՍՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆ» թերթի գլխավոր խմբագիր Գրող-հրապարակախոս

[close]

p. 5

*** Ինչպես գետը մայր է վտակներով և ինչպես ծառը ծառ է արմատնե­ րով և ճյուղերով, այնպես էլ երկիրն ու հողը հայրենիք են զավակներով լինեն ներսում, թե դրսում: Այնպես որ, ամենայն հայոց հայրենիք Հայաս­ տանի սնուցող երակները հայ գաղթօջախներն Են իբրև ազգի կենաց ծա­ ռի ճյուղեր և իբրև ազգի մայր գետի վտակներ: Միայն այս կերպ աշխար­ հացրիվ հայ ժողովուրդը կարող է լինել միասնական մի մարմին և մի հո­ գի: Ինչպես որ ծառի ճյուղը մեռնում է ծառից անջատւխլիս և մայր գե­ տից կտրվող վտակը ցամաքում է, այնպես էլ գաղթօջախներն են, եթե կենաց ծառի վրա չեն, եթե մայր գետով շունչ ու ընթացք չունեն: Ահա սա է մեր հայրենակից Հարություն Հակոբյանի այս գրքի հրատարակման հա­ վիտենական խորհուրդը: Սա սովորական գիրք չէ: Սա ճանապարհ է, նպատակ և անդունդի ափերն իրար բերող հոգևոր կամուրջ: Պատահա­ կան չեղավ այս գրքի լույսընծայումը: Երկու հազար երկու թվականի գարնան էր, «Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանը, տեղեկանալով, որ իմ ծննդա­ վայր Ախալցխայի շրջան եմ գնում, ասաց մտերմաբար. «Եթե ժամանակ կունենաս, ցանկալի է որ ունենաս, շրջանի Վալե ավանում, մի հրաշալի հայրենակից ունես Հարություն Հակոբյան, ապրում է կնոջ Ռոզայի հետ, մանկավարժ է, ութսունը լրացրած հայ մարդ, տղան Սերգեյը, որ ընկերս է և Երևանում հայտնի բժիշկ, շատ լավ բաներ խոսեց հոր մասին: Արժե ակնարկով անդրադառնալ, հանդիպիր»: Եվ քանի որ խոստացա հան­ դիպել, հանդիպեցի: Ակնարկ էլ գրեցի Հայաստանից տարածությամբ հե­ ռու մի խուլ վայրում հայ մնացած և հոգևոր ու մարմնավոր Հայաստան պահող մանկավարժ մարդու մասին: Վերջում, հպանցիկորեն, նշել էի, որ այս մարդը տարիների ընթացքում գիրք է պատրաստել Ախալցխայի և Ախալցխայի շրջանի տասնհինգ հայկական գյուղերի ստեղծմւսն ու զար­ գացման պատմության մասին անցյալով ու ներկայով Տասնհինգ գյու­ ղաշխարհ կա այս գրքում, որ ծիածանւխյծ են Հւսրություն Հւսկոբյան հայի հոգում, նրա աչքի ւոեսությւսմբ և ակւսնջի ծարւսվով: Հիմնականում էրզրումից եկած հայի այս բեկորները այս վայրերն են եկել, հաստատվել Կարապետ սրբազանի առաջնորդությամբ և ռուսա­ կան կայսրության համաձայնությամբ: Այսքանը: Մանրամւսսնևրը գրքով Հարություն ՀՈՎՆԱԹԱՆ Բանաստեղծ 4

[close]

p. 6

ԱՌԱՋԱԲԱՆ Հայ ժողովուրդն իր բազմադարյան պատմության ընթացքում շատ է բռնել գաղթի ճանապարհը, եղել հայրենաթող, շատ է տեսել դժվարու­ թյուններ, սակայն չի վհատվել, չի կորցրել իրեն, գտել է ելքը ու շարու­ նակել ճանապարհը: Նույն իր աշխատասիրությամբ ու հնարամտությամբ ստեղծել է այն բոլորը, ինչն անհրաժեշտ է դժվարությունից դուրս գալու համար, չկորցնելով իր լեզուն ե հավատը, ստեղծել է իր ազգին հատուկ պատմություն: Իսկ եթե ժողովուրդը չի հանում պատմությւսն մութ էջերից իր անցած ուղին, չի գրի առնում իր պատմությունը, նա կմատնվի մոռացության: Ապագա սերունդները չիմանալով իրենց պատմությունը, կմոռանան ամեն ինչ: Տարիների ընթացքում մոռանալով ազգայինը, կենթարկվեն ասիմիլիացիւսյի և մեզ' ավագ սերնդիս, կնզովեն: Ելնելով այս ճշմարտությունից, որոշեցի իմ գիտելիքների չափով, իմ ուժի կարողությամբ պրպտել, հարցնել այս կամ տարեց մարդկանց ու գրի առնել այն, ինչը կնպաստեր այս փոքրիկ աշխատությանս: Ով չի հիշում իր անցյալը, նա չի կարող սովորել իր ներկան: Գիտենալ մեր անցյալի պատմությունը, մեր' էրզրումցիներիս, սրբազան պարտքն է: Առանց հւսյրենական պատմությունը գիտենալու, քո հայրենիքի անդամ չես կարող լինել: Մարդը հարուստ է իր պատմությունը գիտենալով, մարդը ազատ է իր ազգի հեւր, մարդը բարոյապես հանգիստ է իր ազգի մեջ, հանգիստ է, երբ խոսում է մայրենի լեզվով, գրում ու կարդում է մայրենիով ե հայրե֊ նասեր է: Նա հարգված է, երբ գնահատում է ուրիշ ազգերի պատմու­ թյունը, նրանց լեզուն ու կուլտուրան, չգերազանցելով նրանց թույլը իր առավելություններից: Դու չհպարտանաս, որ օտար լեզուն ավելի լավ գիտես, քան քոնը, այդպիսի մարդիկ տկար են ու թույլ, նրանց չի սիրում օտարն անգամ: Սիրելի ընթերցող, ներիր, որ քեզ անհանգստացնում եմ, բայց հայրե­ նիքի սիրո անունից պարտավորեցնում եմ' օգնեք, որպեսզի աշխատու-

[close]

p. 7

թյունը լրիվ U ճշմարիտ հասնի իր նպատակին, ի փառս մեր ախւսլցիխեցիների, ի փառս մեր ազգի: Երբ սկսեցի այս աշխատանքը, ինձ մեծ ուրախություն պատճառեց, երբ հայրենակիցներս սիրով արձագանքեցին4հայտնում էին և բանավոր, ե գրավոր, պատմում էին ինչ գիտեին, ինչ իմացել էին իրենց տատիկ­ ներից ու պապիկներից, իրենց համայնքի մյուս անդամներից, պատմու­ թյուններ, որոնք վերաբերում էին մեր էրզրումյան գաղթի պատմությանը: Այսպիսի աշխատանք ես առաջին անգամ է, որ ձեռնարկել եմ, ես զգում եմ, որ կլինեն շատ սխալներ, բայց մյուս կողմից ուրախ եմ, որ կգտնվեն ավելի բանիմացները, որոնք կկարդան ու կմտցնեն այն ճշգրտումները, ինչն անհրաժեշտ է պատմության ճշմարտացի արտա­ ցոլմանը: Պատմաբանը չպետք է վախենա քննադատությունից, առանց քննա­ դատության պատմություն գոյություն չունի: Այս աշխատանքիս նպատակն այն է, որպեսզի ախալցիխեցիներին որոշ տեղեկություններ տամ մեր էրզրումյան պատմությունից, որն ընդգրկում է 165 տարի, սկսած 1830 թվականից մինչե 1995 թվականը: 6

[close]

p. 8

ՈՐՈՇ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՆՑՅԱԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ Հայ ժողովուրդը գտնվելով մուսուլմանական աշխարհի խաչմերուկում, միշտ իր վրա է կրել ազգափոխման դառն ստվերը և պայքարել է տոկուն մնալու այդպիսի արհավիրքներից: «Լինել, թե չլինել», շեքսպիրյան այս հարցադրումը միշտ էլ իր դառն իրա­ կանությամբ կախված է եղել հայ ժողովրդի գլխին: Հայ ժողովուրդը միշտ պայքարել է իր լեզուն ու կրոնը անաղարտ պահելու համար, պայքարել է իր կուլտուրան ու ազգայինը չկորցնելու համար: Պայքարել է իր ուժերի լարումով, իսկ երբ հնարավոր չէր դիմանալ այդ ահավոր պայքարում, դիմել է այս կամ այն եվրոպական պետությունների օգնությանը: Սակայն ոչ մի անգամ դրանցից բավարար օգնություն չի ստացել, բացի կարեկցանքից: Հայ ժողովուրդն իր դարավոր պատմության ընթացքում միշտ ենթարկվել է մասերի բաժանման, նա ոչ մի անգամ չի եղել միասնական, որպեսզի կարո­ ղանար միասնական ուժերով պայքարել իր թշնամիների դեմ: Հայաստանը բաժանեցին հռոմեացիները, պարսիկները, թուրքերը: Հայ ժողովրդի համար ստեղծվեցին ոչ բարենպաստ պայմաններ' ունենալու իրենց միասնական պետությունը: Դեռ հին ժամանակներից սկսած Հայաստանը բաժանված էր երկու մասի' Արևելյան ե Արևմտյան Հայաստանների: ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԷՐՋՐՈՒՄ-ԿԱՐԻՆԻ ԱՆՑՅԱԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ Պատմագիտության մեջ կա այն տեսակետը, որ Կարին-Թեոդորպոլը հիմնադրվել է 421 թվականին, Թեոդորոս II կայսրի օրոք, Անատոլիոս զորավարի կողմից: Սակայն պատմաբան Նինա Գարսոյանը (Կոլումբիայի համալսարանի դասախոս) ապացուցեց, որ քա ղաքը հիմնադրվել է IV դարի 80-ական թվականներիս, Թեոդորոս 1-ի օրոք: Օքսֆորդի համալսարանի հայագետ Ռոբերտ Թոմսոնը հաստատում է, որ Կարին-Թեոդորպոլը մինչև Հայաստանի երկրորդ բաժանումը (591 թ.) եղել է Բյուզանդիայի կարևոր ռազմական հենակետը Պարսկաստանի դեմ պայքարում: Կարին-Թեոդորպոլի պատմության մասին անդրադարձել է գիտնական Լուսի Տեր Մանվելյանը, որը մասնավորապես լուսաբանել է էրզրումի նահանգի ժողո­ վրդական պատկերը 16-19-րդ դարերում, նրա մշակույթի ազդեցությունը թուրքսելջուկյան մշակույթի վրա: Օսմանյան կայսրության Հայաստանյի քաղաքականությունը դեռևս հայտնի էր 16-րդ դարից, թեպետ թուրք պատմաբանները ջանում են ապացուցելու, թե 1

[close]

p. 9

հիմնականում 1915 թվականին սկսվեցին հայ-թուրքական կոտորածները, որի հիմնական պատճառը իբր ռուսներն էին: Սակայն աշխարհի առաջադեմ մարդիկ լավ գիտեն, որ թուրքերի հայասպան քաղաքականությունը 1915 թվականին նրանց հայասպան քաղաքականության պայթյունն էր, որը կլանեց մեկուկես միլիոն անմեղ հայերի: Կարին-էրզրումի էթնիկական տարրը ժամանակի ընթացքում, մինչև 19-րդ դարի սկիզբը, զգալիորեն փոխվել է, որովհետև Օսմանյան կայսրությունը հատուկ ժողովրդագրական քաղաքականություն էր վարում ոչ միայն էրզրումի նա­ հանգում, այլև մյուս նահանգներում, աշխատելով քչացնել և դիմախեղել հայերի էթնիկական միատարր պատկերը, այսինքն' հայ բնակչությանը ստիպողաբար դուրս էր մղում իրենց բնակավայրերից: Հակառակ թուրքական պատմագիտության պնդմանը, թե հայերը Օսման­ յան Թուրքիայում ավելի բարվոք և ապահով կյանք են ունեցել, հայ պատ­ մաբանները էրզրումի նահանգի ժողովրդագրական պատկերի օրինակով հիմ­ նավորել են, որ մինչև 19-րդ դարի 30-ական թվականները էրզրումի նահան­ գում հաշվվում է 978 հայկական գյուղեր, որոնց մասին սխալ քարտեզագրել է հայագետ, ազգությամբ հրեա Ռեբեկա Մորիսը: Պատմաաշխարհագետ Մորիսը, ուսումնասիրելով թուրքական արխիվները, գրել է, որը թուրք պատմաբանների, հայերի էրզրումյան գաղթը արհեստականորեն կազմակերպել են ռուսները, իսկ էրզրումցիները նման ցանկություն չեն ունեցել: Ըստ Մորիսի, հայերը նման ցանկություն ունեցել են, Ռուսաստանը պարզապես ընդառաջել է նրանց: Ըստ պատմաբաններ Ռուբինա Փիրումյանի, Լորիս Անջելյանի (Լոս Անջելեսի համալսարանի դասախոս), էրզրումի շարժումը իրենից ներկայացնում է հայ-ազգային ազատագրական շարժում, որի կենտրոնը հանդիսանում էր Կարինէրզրումը: Թուրքերը նպատակադրվել էին իսպառ վերացնել էրզրումաբնիկներին, սակայն նրանց չհաջողվեց, չէր էլ հաջողվի, նրանք ալիք առ ալիք շարժվելով աշխարհի տարբեր վայրեր, ոչ թե կորուստ կրեցին, այլ աճեցին ու ծաղկեցին, ինչպես աճում են Ախալցիխայում, Ջավախքում և Ծալկայում: Էրզրումյան հայերս շատ հին ժամանակներից ապրելիս ենք եղել Արևմտ­ յան Հայաստանի գավառներում, համարվել բնիկներ: Թեպետ հույն պատմա­ բանները գրում են. որ Արմենները գաղթել են Բալկանյան թերակղզուց, սակայն հայ պատմաբանները հերքում են այդ տեսակետը, հաստատելով, որ հայերն անհիշելի ժամանակներից ապրելիս են եղել այդ ւխյյրերում: Երբ սելջուկ թուրքերը քոչեցին Սիջին Ասիայից դեպի Հարավ-Արևմուտք, մտան իրանական սարահարթ, նվաճեցին Ատրպատականը, կազմեցին ընդար­ ձա կ պետություն, որին անվանեցին Ագ-կռունլու-կարա կռունլու: Խալիֆաթի անկումից հետո սելջուկ-թուրքերը շարժվեցին դեպի Հայաստանի ու Հունաստանի տարածքները: 1047 թվականին սելջուկներն իրենց ղեկավար Իբրահիմ Յանալի գլխավո­ րությամբ գրավեցին Վանա լճի հյուսիսային ափերը, Մանազկերւրի դաշտը. Я

[close]

p. 10

հայերը հույների հետ դաշնակցած դիմադրեցին թուրքերին, սակայն մարտի դաշտում հույները փախան, հայերն այդ ահավոր մարտում պարտվեցին: Թուրքերին հաջողվեց մորեխի նման ներխուժել հայկական գյուղերն ու քաղաքները: Ատրպատականի, Խոյի և Սալմաստի վրայով մտան Բասեն, Տայք, Սպեր, Արշարունիք ե Տարոն: 1049 թ. Մանազկերտի գավառի Սմբատաբերդ լեռան մոտ կոտորեցին տասնյակ հարյուրավոր մարդկանց, հիմնահատակ կործանեցին հռչակավոր Արծն քաղաքը: 1054 թվականին սելջուկ֊թուրքերը Տուրջիլ Բեկի ղեկավարությամբ մեծ զորքով հարձակում կազմակերպեցին Կարին (էրզրում) քաղաքի վրա: Կարինցիները քաջաբար դիմադրեցին, թշնամին լրացուցիչ զորք բերեց, բայց չդի­ մացավ, դիմեց փախուստի: Այդ արշավանքներից հետո անցավ տասը տարի: 1064 թվականին սելջուկ֊թուրքերը զորավար Ալփ-Ասլանի ղեկավարությամբ մտան Լոռի, Շիրակ ե պաշարեցին Անին: Անեցիները լուրջ դիմադրություն ցույց տվին, բայց բյուզանդացիների մեղքով թշնամին կոտրեց հարավային պարիսպը ե մտավ քաղաք, ավերեց այդ մի միջնադարյան ամենահարոատ քաղաքը ե շատ գերիներ տարավ: Սելջուկները գրավեցին նաե Արարատյան դաշտը ե Սյունիքը: 1070 թվականին Ալփ-Ասլանը գրավեց Հայաստանի հարավային շրջան­ ները: Եվ այսպես, Հայաստանի մեծ մասը ընկավ թուրք-սելջուկների գերիշխա­ նության տակ: Արնմտյան Հայաստանի ամենահարոատ վիլաեթը էրզրում-Կարինն էր, իսկ էրզրում քաղաքը հանդիսանում էր վիլայեթի մայրաքաղաքը: Էրզրումի վիլայեթում 18-րդ դարի վերջերին, 19-րդ դարի սկզբներին ապրում էր Թուրքահայաստանի հայության ստվար մասը, որոնք ունեին իրենց գավառ­ ներն ու լիվաները (շրջանները): Դրանցից են' Կարինը Թորթումը, Սպերը, Թերծանը, Բաբերդը, Ալաշկերտը ե շատ ուրիշ լիվաներ: Կարին-Թորթում ճանապարհը, որը ձգվում է էրզրումից դեպի հյուսիս- արևելք 30-40 կմ հատվածում, անցնում է Կարնո դաշտի վրայով. որի աջ ե ձախ կողմերում սփռված են զուտ հայաբնակ գյուղերը' Ձիթահողը, Թվանգը, Դինարիկումը, Հնձիքը, Արծաթին: Հնձուկ գյուղի կողքին գտնվում է նշանավոր «Կարմիր վանքը, որի կարմրագմբեթ եկեղեցին հնձուկցիների գլխավոր աղոթարանն էր: Կարնո դաշտի հյուսիս-արեելյան հատվածում ընկած են Կամպուր, Դավթա, Քյմղք, Կյունկերմազ, Գարակյոպակ, Ծաղկի, Կզըքիլիսա գյուղերը: Թորթումի լիվան էրզրումի ամենամեծ լիվան է, որը ոչ մի անգամ չի ենթարկ­ վել բաժանման: Էրզրումը ժամանակին եղել է զուտ հայկական քաղաք: 18-րդ դարում սուլթանական կառավարությունը նպատակ դրեց ազգային շրջաններում թուրքական վարչակարգը ամրապնդել, դրա համար ուրիշ նահանգներից շատ թուրքեր տեղավորեցին և նրա շրջակայքում: «Ուրբանիզացիայի պրոցեսն ավելի ուժեղ էր էրզրումում, թուրքերի քանակը կրկնապատկվեց»,- գրում է Ինճիճյանը: Ֆրանսիացի գեներալ Գաոդան գրում է. «1807 թվականին էրզրում քաղաքի ընտանիքների քանակը հասավ 50 9

[close]

p. 11

հազարի, որոնցից հինգ հազարը հայ էին, մնացածները մուսուլմաններ: Էրզրումի հնագույն բնակիչներից են նաե հույները: 1809 թվականին նրա թիվը հւսսնում էր մոտավորապես 100 ընտանիքի»: Էրզրումյան գաղթի սոցիալ-քաղաքական պատճառներից կարելի է հիշա­ տւսկել հետևյալը. էրզրումի վիլայեթը հողատարածքով հարուստ երկրամւսս էր, թուրքական կառավարությունը իր բարձրաստիճան հրամանատարներին հող էր նվիրում հենց այդ վայրերից և տեղական ժողովուրդներին դարձնում այդ հողի մշակներ: Հայությանը և մյուս քրիստոնյա ժողովուրդներին ենթարկում հողատեր աղալար­ ների խիստ կեղեքմանը: Թուրքական տարրի ներթափանցման հետևանքով հաճախակի էին դառ­ նում հայ բնակչության կրոնափոխման դեպքերը, աճում էր հայերի մեջ օտար բառերի գործածությունը: Էրզրում քաղաքից արևմուտք հոսում է Կան գետը, որը խառնվում է Եփրատին: Կան գյուղը շատ հարուստ գյուղ է, նրա հարևանությամբ է գտնվում Իլիջանը' ամենախոշոր հայաբնակ գյուղը, որն իսկական արհեստագործական կենտրոն է եղել, նրանց պատրաստած ապրանքները մեծ համբավ են ունեցել էրզրումի շրջակայքում: Էրզրումի նահանգի հյուսիսային անկյունամասում են գտնվում միմյանց սահմանակից Սպեր և Թորթում գավառները, որոնց հարավային սահմանները հասնում են մինչև էրզրումի լիվան: Սպերի արևմուտքում Բաբերդի գավառն է. իսկ արևելքում' Թորթումի գավառը: Թորթումից դեպի արևելք Ախալցիխայի էլիաթի Օլթի և Նարիմա գավառներն են: Սպերի գավառը հայաշատ գավառներից է: Նրա Հոսաուտ գյուղում է ծնվել Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու հայրը: Սպեր բերդաքաղաքը 19-րդ դարի սկզբներին ուներ 6000 բնակիչ, նրանց մեծ մասը խոսում էին թուրքերեն, բայց նրանք ժամանակին զուտ հայ են եղել: Սպերից արևելք գտնվում է Գիսկիճ գավառը, որը մտնում էր Ախալցխայի Սանջակի կազմում, որում գլխավորապես ապրում էին հայ կաթոլիկներ: Էրզրումից դեպի հյուսիս հայտնի են հայկական Մուտրակու, Չիգթելիկ, Ջերմուկ, Շինոց, Թասմաձոր գյուղերը: Մուտրակա գյուղը հայտնի է իր նշա­ նավոր «Սուրբ Լուսւսվորիչ» ւխյնքով, որը էրզրումի նահանգի հոգևոր կենտրոնն է եղել: Քարվուր մեծ հայկական գյուղից հյուսիս գտնվում է գավառի Երկնիստ գյուղը, որն ուներ 500 ծուխ, նրա Թումբլի լեռւսն հարավային ստորոտում գտնվում է «Խաչ վանքը», որը Արևմտյան Հայաստանի հոգևոր կենտրոնն էր: Էրզրումի վիլայեթի բազմամարդ գավառներից են Դերջանն ու Բարբերդը: Եփրատի աջ ւսւիին է գտնվում վարչական կենտրոններից մեկը' Մամախաթունը, որը հիմնված է Եփրատի վտակ Դերջանի վրա, ունի հարմարավետ առև­ 10

[close]

p. 12

տրական ճանապարհ: Մամախաթունն ունի մոտավորապես երկու-երեք հազար բնակիչ, որոնք զուտ հայեր են: Էրզրումի վիլայեթում ամենաբռնի ձնով թուրքացնում էին Եպերի ե Թորթումի լիվաները, սակայն 70 գյուղերից կարողացան 30-ը կեսկեսներ դարձնել (կեսկես նշանակում է կիսով չափ խոսում էին հայերեն, կիսով չափ' թուրքերեն): Թորթում վարչական կենտրոնը 19-րդ դարի սկզբներին փոքրիկ ավւսն էր, նրանից հյուսիս ընկած Թորթում ամրոցն ավելի մեծ բնակավայր էր, որն ուներ 400 ծուխ բնակիչ, որոնց մեծ մասը կեսկեսներ էին: Ցուտ հայկական էին հետևյալ գյուղերը' Նորաշենը, Թիվիկը, Վերին Եսկավը, Վերին Քեղը, Քցխան: Ամենամեծ գյուղը Նորաշենն էր, որն իր շրջւսկայքում ուներ հետևյւսլ գյուղերը' Պոչենը, Խաշուտը, Գեղիկը, Սեզուսը, Չիֆլիկը, Վարդաշենը: Այս գյուղերը թրքացման պրոցեսից որոշ չափով հեռու մնւսցին, նրանց հովանավորում էին ֆրանսիական միսիոներները, որոնք ւսռաջարկեցին ընդունել կաթոլիկություն: Դա մոտավորապես 18-րղ դարի 60-70-ական թվականներին էր: Սպերի ե Թորթումի լիվաներում շատ կան լազեր, որոնց անվանում էին հայկական լազեր, խոսում էին հայերեն և որոշ չափով իրենց' վրացախառն լեզվով: Ըստ Ինճիճյանի, Մորգւսնի, Կաոդանի և Մելքոնյանի տված տեղեկատվու­ թյունների, Թորթումի, Սպերի և էրզրումի շրջակա մի քանի գյուղեր ընդու­ նեցին կաթոլիկություն և իրենց հին բնակավայրերից գաղթեցին Արցախի շրջանի Ծւսլթսիլա, Չիֆլիկ և Աբաթխե գյուղերը: Էրզրումի վիլայեթի հայաբնակ շրջաններից է Ալաշկերտը, ուր շատ քիչ բացառությամբ զուտ հայեր են ապրել: Արժե հիշատակել մեր Սեծ Պամաճի ե Համալայի հին գյուղերի անունները: Վերին Քեղ, Մութրուս գյուղերը. Սեծ պամաճծիների ե տամալւսցիների գյուղերն են եղել: Կա նաև մի փոքրիկ գյուղ, որին կոչում էին Բյուրապատ. այղ գյուղում ապրելիս է եղել տամալացիների մի մասը: Այղ գյուղերն ընկած էին էրզրումից արևմուտք, Ալաշկերտի լիվայի կազմում: ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԷՐՋՐՈՒՄՅԱՆ ՀԱՅ ԿԱԹՈԼԻԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ 18-րդ դարի առաջին կեսին ուժեղացավ ֆրանսիական միսիոներների հոսքը դեպի Թուրքիա, նրանց նպատակն էր' կեղեքվող հայ ժողովրդին «ազաւրել» թուրքական բարբարոսությունից: Սակայն հիմնական նպատակը հայերի շրջա­ նում կաթոլիկություն տարածելն էր: Հռոմի Պապի դրդմամբ ֆրանսիական հյու­ պատոսի ճիզվիտները նկատի առնելով այն հանգամանքը, որ հայերի ու քրղերի միջև սրվում են հակասությունները, սկսեցին պրոպագանդել հայերի շրջանում, որ եթե ընդունեք կաթոլիկական դավանանքը, թուրքական կառավարությունը ձեզ կհու1անավորի: Միսիոներներին չհաջողվեց էրզրումի գյուղերի բոլոր հայերին 11

[close]

p. 13

կաթոլիկացնել, սակայն որոշ գյուղերի հավաւրացյալներ իրենց քահանաների դրդմամբ լսեցին ֆրւսնսիացիներին և ընդունեցին կաթոլիկությունը: Կաթոլիկություն ընդունող առաջին գյուղերն էին' Քարսիփանը, Դավոն, Չլակաւրանին: Երբ այս գյուղերն ընդունեցին կաթոլիկություն, հայկական երկու դավանանքների միջե առաջացավ որոշ խռովություն ե սկսվեց որոշ տեղաշարժեր հայկական բնակավայրերում: Որոշ գյուղերի հայեր փախան իրենց գյուղերից ե բնակություն հաստատեցին կաթոլիկություն ընդունած գյուղերում, որտեղ դրությունը որոշ չափով բարվոք էր: Թափուր մնացած գյուղերում բնւսկություն հաստատեցին թուրքերն ու քրդերը: Կւսթոլիկների ձեռքն անցավ ամենամեծ գյուղերից մեկը' Մոլլա-Սուլեյմւսնը և նրա հոյակապ Առաքելական եկեղեցին: Թուրքական իշխանությունները խրախուսում էին հայերի միջև եղած հւսկասությունները. «Բաժանիր, որ տիրես» կարգախոսի տակ միջամտում էին հայերի գործերին: Սեծ թվով կւսթոլիկություն ընդունեցին Ալաշկերտի արևելյան շրջանի հայ­ կական գյուղերը: Ղեոնդ Ալիշանը գրում է. «1780 թվւսկանին կաթոլիկների թիվը ՄոլլաՍուլեյմանում հասւսվ 1500 մարդու, Քարմիփանում 1000-ի, Հրեղու ե Կարասու գյուղերում 500-ի, Շահւսզարում' 1000-ի, որոնց գումարը կազմեց 4660 մարդ»: Ըսւր Հովհաննես Ղազարյանի տված տեղեկությունների, 1829-30 թվական­ ներին Թուրքիայում ապրում էր երեք միլիոն հայ, որոցից Արևմտյան Հայաստւսնում և նրանց հւսրակից գավւսռներում 2,5 միլիոն հայեր: Ըստ Աշոտ Սելքոնյանի տված տեղեկությունների, Թուրքիայի արևելյան շրջւսններում հիմնականում ապրում էին հայերն ու քրդերը, իսկ մնացած փոքրամասնությունները կազմում էին թուրքերը, թուրքմենները, արաբները, հույները, ասորիները և այլ ազգու­ թյուններ: 19-րդ դարի առաջին տասնամյակներում, երբ հայ բնակչությունն աչքի էր ընկնում առավել բւսզմաքւսնակությամբ, էրզրումի նահանգում հաշվվում էր մոտ 1000 բնակւսվայր, որոնցից 14-ը քաղաքներ կամ քաղաքատիպ բնա­ կավայրեր էին: Քրիստոնյա հայերի գյուղերի թիվը հասնում էր ութ հւսրյուրի, իսկ մինչև Բաբերդի, Երզնկւսյի, Սպերի և Թարթումի գավւսռները կիսամահմեդականացված (կեսկեսների) և մւսհմեդականացված հայերի բնակավայրերի թիւխ հասնում էր 100-ի: 19-րդ դւսրի սկզբներին Թուրքիայում ապրող 2,5 միլիոն հայերից 400 հազարն ապրում էին էրզրումում: Վերևում նշվւսծ թվային փաստերը մեզ հանգեցնում են այն եզրակացության, որ Արևմտյւսն Հայաստանում մինչև մեր էրզրումյւսն մեծ գաղթը հայերի քանակն ավելի շատ էր, քան թուրքերինը և հայերն իրավունք ունեին ունենալու իրենց ազգւսյին հայրենիքը, իրենց ւսռւսնձին անկախ պետությունը: Դրա հւսմար էլ հայերը պայքարում էին իրենց ազատության համւսր, իսկ թուրքերը պւսյքւսրում էին հւսյերին կրոնափոխելու հւսմար: 12

[close]

p. 14

Թուրքերն իրենց նվաճողական քաղաքականության հիմքը համարում էին ուրիշ ազգերին կրոնափոխելը ե ազգափոխելը. որով կարողանային քանակապես քչացնեին հայերին և մյուս քրիստոնյաներին: Շատ ազգերի հանդեպ կրոնա­ փոխումս ու ազգափոխումը հաջողվում էր. բայց հպյերի հանդեպ շատ դժվար էր. հայերին այնքան էլ հեշտ չէր կրոնափոխել կամ ազգափոխել, դրա համար էլ ամեն կերպ ձգտ ում էին աքսորել կամ բնաջնջել: Հայ ժողովուրդը միշտ ուղիներ է փնտրել ազատվելու թուրք ջարդարարներից, պարսիկ կրոնամոլներից, բայց չէր ստեղծվում հարմար առիթ այդ մեծագույն խնդիրը լուծելու համար: Հայերը հասկանում էին, որ իրենց ազատագրվելու ճանապարհին շատ դժվարությունների կհանդիպեն, ուստի փնտրում էին հարմար հովանավորող, որոնց միջոցով ու օգնությամբ ազատագրվեին: Հայերն զգում էին, որ առանց հովանավորի հնարավոր չէր լինի ազատագրվել: 19-րդ դարի սկզբներին այդ հովանավորողը դարձավ ռուսական կայսրությունը, որին հայերը ավելի շատ էին հավատում, քան մի որևէ եվրոպական երկրի: Առիթը հանդիսացան 18-րդ դարի վերջերի ե 19-րդ դարի առաջին երեք տասնամյակների նվաճողական պատերազմները, որին մասնակցեցին ռուսներն ու թուրքերը, ռուսներն ու պարսիկները: Առաջին ռոա-պարսկական պատերազմը սկսվեց 1809 թվականին, որը ձգձգումներով հասավ մինչև 1812 թ.: Այդ պատե­ րազմում ռուսներն այնքան մեծ տարածքներ չնվաճեցին, միայն Գյուլիստանի պայմանագրով (Հայկական գյուղ Ղարաբաղում) ռուսների տիրապետությանն անցավ Ղարաբաղի մելիքությունը: 1826 թվականին սկսվեց երկրորդ ռոա-պարսկական պատերազմը: Այս պատերազմը համարյա առաջինի շարունակությունն էր: Ռուսներն ուզում էին գրավել Արևելյան Հայաստանը, մեկընդմիշտ ամրանալ Հայաստանում, վերացնել պարսիկների տիրապետությունը Նախիջևանի և Երևանի խանությունների հանդեպ: 1827 թվականի հոկտեմբերի 1-ի առավոտյան ռուսական զորքերը հայ կամավորների հարաճուն օգնությամբ մտան Երևանի բերդը: Շուտով հակա­ ռակորդը զենքը վայր է դնում: Ընկնում է պարսկական դարավոր բռնակալու­ թյան վերջին, ամենախոշոր և կարևոր հենակետը Հայաստանում: Երևանի գրավումը ռազմական, քաղաքական և տնտեսական կարևոր նշանա­ կություն ունեցող ակտ էր: Երևանի գրավումը պատմական մեծ նշանակություն ուներ հայ ժողովրդի ապագա միավորման և Հայաստանի գոյության համար: 1827 թվականի հոկտեմբերի 13-ին ռուսական զորամասերը մտնում են Թավրիզ: Ատրպատական այդ ժամանակ մեծ թվով հայեր կային, որոնք իրենց ազատությունը կապում էին ռուսական զորքերի հաղթանակի հետ: 1827 թվականի վերջերին Պասկևիչի բանակները գրավում են Խոյը, Մարազան. Սալմաստը, Արդաիրը և շարժվում դեպի ԹԵհրան: Պարսկական զորքը չդիմանալով ռուսների հարվածներին, ընդունում է հաշտության առա­ ջարկը: Թավրիզից Թեհրան տանող ճանապարհի վրա գտնվող Թուրքմենչայ գյուղում 13

[close]

p. 15

1828 թ. փետրվարի 7-ին սկսվում են հաշտության բանակցությունները: 1828 թվականի փետրվարի 10-ին կնքվում է Թուրքմենչայի պայմանագիրը, որով ավարտվում է ռոա-պարսկական երկրորդ պատերազմը: Ըստ Թուրքմենչայի պայմանագրի, հազարավոր հայեր Պարսկաստանից գաղթում Են Հայաստան: Գաղթի հակառակորդները ամեն կերպ ձգտ ում էին թույլ չտալ հայերին գաղթելու, սակայն ամբողջությամբ խափանել չեն կարո­ ղանում: 1828 թվականի գարնան մի քանի ամիսներում Պարսկաստանից դեպի Հայաստան են գաղթել 45-50 հազար հայեր: Թուրքմենչայի պայմանագրով պարսկական շահը իր ե իր հաջորդների անունից մեկընդմիշտ Ռուսաստանի սեփականություն է ճանաչում Երևանի ու Նախիջևանի նախկին խանությունները, ինչպես և ամբողջ Կովկասը: 1828-1829 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ 19-րդ դարի 20-ական թվականներին Ռուսաստանի և Թուրքիայի միջև հակասությունները գնալով սրվում էին: Անգլիան. Ֆրանսիան, Պրուսիան, Ավստրիան Թուրքիային հրահրում էին Ռուսաստանի դեմ: Պատերազմը Թուրքիայի և Ռուսաստանի միջև սկսվեց 1828 թվականի ապրիլին: Կովկասյան ռազմաճակատում գեներալ Պասկևիչը հունիսի 14-ին 12 հազար զինվորով Գյումրիի մոտ անցավ Ախուրյան գետը և շարժվեց դեպի Կարս: Կարսում թուրքերն ունեին մեծ քանակությամբ զորք, որոնք պիտի գրավեին Գյումրին ու Թբիլիսին և ավարտեին պատերազմը: Հունիսի 19-ին Կարսի մոտ տեղի է ունենում խոշոր ճակատամարտ, ռուսները ջարդում են թուրքական զորքերին և գերությունից ազատում 750 հայ ընտանիք: Հունիսի 20-ին պաշարում են Կարսի բերդը և տեղական հայերի օգնությամբ գրավում Կարսի բերդը: Ռուսներն ավելի քաջալերվեցին իրենց զորքերը առաջ շարժելու գործում: Հունիսի 21-23-ը ռուսական զորքը համառ գրոհներ է ձեռնարկում հայկական թաղամասի ուղղությամբ, հայ կամավորները Ղարաղաղի բարձունքների ուղղու­ թյամբ հանկարծակի հարձակվում են թուրքերի վրա և ստիպում նրանց փախչել դեպի արևմուտք, Սուղանլուղի ուղղությամբ: Հունիսի 23-ին վերցնում են Կարսը: Կարսից հետո ռուսական զորքերը մեկը մյուսի հետևից գրավում են Ախւսլքալաքը (հունիսի 24-ին), Ախալցխան (օգոստոսի 15-ին) և Արդահանը: Հակառակորդն ուժեղ դիմադրություն է ցույց տալիս Ախալցխայի գրավման ժամանակ: Ախալցխայի փաշայությունն ուներ շուրջ 140 հազար բնակիչ, 24 սանջակ և մոտ 5 անգամ մեծ էր Կարսի փաշայությունից: Օգոստոսի 5-9-ը ջախջախելով 14

[close]

Comments

no comments yet