ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

Embed or link this publication

Description

ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Popular Pages


p. 1

ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՄՐՑՈՒՅԹԻ ՆՊԱՏԱԿԸ Նպատակն է տվյալ աշխարհագրական տարածքում անօդաչու թռչող սարքի միջոցով (այսուհետ Ռոբոտ) պայմանական հակառակորդի նախապես հայտնի կոորդինատներով թիրախը (այսուհետ՝ ԹԿ) ոչնչացնելը: Մրցույթի մասնակիցները մրցույթի օրը ստանում են աշխարհագրական դիրքի կոորդինատների աղյուսակ, որում նշված են թիրախի (ԹԿ) ու թռիչքի/վայրեջքի կոորդինատները (ԹՎԿ): Ռոբոտը պետք է հասնի նպատակակետին (ԹԿ), նետի բեռն այնտեղ և վերադառնա թռիչքի/վայրեջքի կոորդինատ (ԹՎԿ): ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ Մրցույթի ժամանակահատված Թիմերին տրվում է սահմանափակ ժամանակահատված՝ «Մրցույթի ժամանակ» (20 րոպե)՝ խաղադաշտ մտնելու, ռոբոտը տեղադրելու, կարգավորումներ անելու և առաջադրանքը կատարելու համար: Աշխարհագրական դիրքի կոորդինատ (ԱԴԿ)/ GLP) ԱԴԿ-ն աշխարհագրական դիրքի բացարձակ կոորդինատ է: Այն որոշվում է երեք պարամետրերով` լայնություն, երկանություն և բարձրություն: Օրինակ` 40°16’20.37”N, 44°22’49.70”E, 1209M, ԱԴԿ կետ է: ԱԴԿ տվյալի ճշգրտությունը 10մ է: www.armrobotics.am T: +374 11 54 88 81 3 H. Hakobyan str, Yerevan

[close]

p. 2

Թռիչքի և վայրէջքի կոորդինատ (ԹՎԿ) ԹՎԿ-ն աշխարհագրական դիրքի կոորդինատ է, որը որոշում է ռոբոտի թռիչքի և վայրէջքի տեղը: Ուղղահայաց Թռիչքի և Վայրէջքի (VTOL/ ՈՒԹՎ) ռոբոտների դեպքում ԹՎԿ-ն ցույց կտա ուղղահայաց վայրէջքի հարթակը /տարածքը և կկոչվի ԹՎԿ-ՈՒ: Պայմանական Թռիչքի և Վայրէջքի (ՊԹՎ) ռոբոտների դեպքում երկու ԹՎԿ-ներ ցույց կտան թռիչքի և վայրէջքի ուղու մեկնարկի և ավարտի կոորդինատները և համապատասխանաբար կկոչվեն ԹՎԿ –Մ /TLP-S և ԹՎԿ- Ա/ TLP-E : Թիրախի կոորդինատներ (ԹԿ) Թիրախը գտնվում է ԹԿ ԱԴԿ-ում: ԹԿ-ն այն ԱԴԿ-ն է, որտեղ ռոբոտը պետք է գցի նռնակը՝ թիրախը խոցելու համար: ԹԿ-ի դիրքը թիմին տրվում է ժյուրիի/կազմակերպչի կողմից մրցույթի օրը՝ մեկնարկից առաջ: ԹԿ-ի վրա առանձին գույներով գծանշված կլինեն թիրախի սահմանները: ԹԿ ԱԴԿ-ի վրա ռոբոտը պետք է գցի իր բեռը (ուսումնական նռնակ): ԱԴԿ Աղյուսակ ԱԴԿ-ն 2 սյունակներով աղյուսակ է, որը պարունակում է տեղեկություն մի շարք ԱԴԿ-ների վերաբերյալ: Առաջին սյունակում ԱԴԿ-ի անվան հապավումն է, իսկ երկրորդում պարունակում է դիրքի վերաբերյալ ինֆորմացիա, այն է՝ տվյալներ լայնությաքն, երկանության և բարձրության վերաբերյալ: Արդյունքում յուրաքանչյուր շարքը/տողը պարունակում է տեղեկություն մեկ ԱԴԿ-ի վերաբերյալ: Հետևյալ տողը ԱԴԿ Աղյուսակի նման շարքի օրինակ է` ԹԿ, (40°16’20.37”N, 44°22’49.70”E, 1209M) ԹԿ-ն անվան հապավումն է (թիրախի կոորդինատներ), իսկ մնացածը՝ տվյալ ԱԴԿ-ի աշխարհագրական դիրքը: ԱԴԿ Աղյուսակը պարունակում է առավելագույնը 100 ԱԴԿ տվյալներ (շարքեր) ստորակետով բաժանված CSV ձևաչափով: ԱԴԿ Աղյուսակը տրվում է թիմին ժյուրիի/կազմակերպչի կողմից մրցույթի օրը: Թիմերը պետք է ներբեռնեն այս տվյալները ռոբոտների կառավարման վահանակի մեջ: Նշաններ (ԹԻՐԱԽ) ԹԻՐԱԽԸ 4մ տրամագծով շրջան է, որի վրա առկա են գծեր և նշաններ: Դրանք մատնանշում են այն կոորդինատը, որի վրա ռոբոտը պետք է գցի նռնակը:  Ռոբոտը պետք է դուրս բերի ԹԿ-ն ԱԴԿ Աղյուսակից: ԹԻՐԱԽԻ տեսքը: www.armrobotics.am T: +374 11 54 88 81 3 H. Hakobyan str, Yerevan

[close]

p. 3

Թիմի անդամներ    Մրցույթը չունի տարիքային սահմանափակում: Թիմը կարող է կազմված լինել համալսարանի ուսանողներից, շրջանավարտներից, արհեստավարժ մասնագետներից կամ ցանկացած այլ անձանցից: Թիմի անդամներից մեկը կնշանակվի որպես թիմի ավագ: Մրցույթի տարածքը, ԹՎԿ-ներ և ԹԿ-ներ Մրցույթի տարածքի մասնագրեր.      Մրցույթի տարածքն իրենից ներկայացնում է բաց օդային թռիչք/վայրէջքուղու հարթակներով: և որտեղ առկա է թիրախը (ԹԿ) : Բոլոր չափումները և չափագրումներն ունեն 10 % թույլատրելի շեղում: Առավելագույն հեռավորությունը ԹՎԿ-ի և ԹԿ-ի միջև 200մ է: Ընդհանուր թռիչքի առավելագույն երկարությունը 800 մ է: տարածք , (ԹՎԿ-ից ԹԿ + ԹԿ-ից ԹՎԿ) ԹՎԿ-ն թիմերին հասանելի կլինի մրցույթից առաջ: Կազամակերպիչը յուրաքանչյուր թիմին կտրամադրի անհրաժեշտ առանձին տարածք և 220Վ հոսանքի աղբյուր: Թիմը կարող է այս տարածությունն օգտագործել որպես իր պլատֆորմ մրցույթի տարածքում: ԹՎԿ (Թռիչքի և վայրէջքի կոորդինատ)  ԹՎԿ-ն կազմված է թռիչք/վայրէջք ուղուց, որն ունի առնվազն 120մ երկարություն և 60 մ լայնություն: Թռիչք/վայրէջք ուղին որոշվում է 2 ԱԴԿ-ներով. ԹՎԿ-Մ-ն՝ որպես ուղու մեկնարկային կետ, իսկ ԹՎԿ-Ա-ն ՝ որպես ուղու ավարտ: ԹՎԿ-Մ-ից առաջ և ԹՎԿ-Ա-ից հետո կլինի 50 մետրանոց բաց տարածություն: Չնայած լրացուցիչ ԹՎԿ-ՈՒ կոորդինատ ևս կսահմանվի ՈՒԹՎ ռոբոտների համար կազմակերպիչների կողմից, բայց թիմերը կարող են օգտագործել ցանկացած կոորդինատ ԹՎԿ-Մ-ից ԹՎԿ-Ա հատվածում ՝ որպես ԹՎԿ-ՈՒ: Թիմը կարող է տեղադրել իր նշանները ԹՎԿ-ի վրա, ինչը կօգնի ինքնուրույն վայրէջքին և թռիչքին: Այն կարող է պարունակել ակտիվ ազդանշաններ: Այն կարող է տեղադրվել թռիչք/վայրէջքուղու ցանկացած կոորդինատի վրա կամ ԹՎԿ–ից առավելագույնը 20 մ հեռավորության վրա:    ՌՈԲՈՏԸ Տեսակը և չափը  Ռոբոտը կարող է ունենալ ցանկացած կոնստրուկցիոն ձև ներառյալ ՈՒԹՎ-ն (Ուղղահայաց թռիչք և վայրէջք), ՊԹՎ (Պայմանական թռիչք և վայրէջք), ԿԹՈՒՎ (Կարճ թռիչք և ուղղահայաց վայրէջք) ինչպես ուղղաթիռը, quad-copter սավառնակը, կամ օդանավը: www.armrobotics.am T: +374 11 54 88 81 3 H. Hakobyan str, Yerevan

[close]

p. 4

  Ռոբոտի չափի հետ կապված սահմանափակումներ չկան: Դրանք պետք է համապատասխանեն կազմակերպիչների կողմից տրամադրվող մրցույթային տարածքին: Ռոբոտի կշռի սահմանափակումներ չկան: Կարգավորում   Ռոբոտը պետք է գործի ինքնավար /ավտոմատ/ սկզբունքով առանց մարդու օգնության՝ բացառությամբ թռիչքի և վայրէջքի: Թռիչքը և վայրէջքը կարող են իրականացվել թիմի անդամների կողմից՝ օգտագործելով անլար կապով վահանակներ: Առավելագույն թույլատրելի հեռավորությունը ոչ ինքնավար գործողության համար 100մ է ԹՎԿ-ից: Ինքնավար թռիչքը և վայրէջքը կունենան բոնուսային միավորներ: Ռոբոտը կարող է ունենալ մեկ կամ ավելի կառավարման վահանակներ: Վահանակները կարող են տեղադրված լինել ռոբոտի մեջ կամ մրցույթի տարածքում՝ գետնի վրա: Ռոբոտը կարող է օգտագործել կազմակերպիչների կողմից տրամադրվող հաղորդակցության պլատֆորմը ինչպես և իր սեփական հաղորդակցության համակարգը: Վերջինի դեպքում թիմը պետք է հավաստիանա, որ հաղորդակցության ներքին համակարգը որևէ խնդիր չի առաջացնում մրցույթի տարածքում գտնվող այլ սարքավորումներում:    Հոսանքի աղբյուր   Ռոբոտը կարող է օգտագործել ցանկացած տիպի էներգիայի աղբյուր: Արտաքին էներգիայի աղբյուրն անթույլատրելի է բացառությամբ՝ արևային էներգիայի: Ռոբոտը չի կարող գործարկվել արտաքին մալուխային էներգիայի աղբյուրով: Էներգիայի աղբյուրը պետք է տեղադրված լինի ռոբոտի մեջ: Կոնստրուկցիա  Ռոբոտի պատրաստման համար կարող է օգտագործվել ցանկացած նյութ, այնքանով, որքանով այն համապատասխանում է վերը նշված մասնագրերին և հանդիսանում է թիմի ինքնատիպ աշխատանքը: Ռոբոտը կարող է օգտագործել շարժիչի ցանկացած տեսակ: Կարող են օգտագործվել էլեկտրական, հետ ընդունվող/փոխանակվող, առաջ-ետ շարժվող, պտտաշարժիչ, ջերմային կամ այլ շարժիչներ: Թիմերը պատասխանատու են իրենց ռոբոտների գործարկման և շարժիչների համար:  Նռնակ նռնակի կառուցվածքը.    նռնակը ամուր գլանաձև օբյեկտ է, որի տրամագիծը: նռնակի կշիռը 310գ +- 10% է: նռնակի տրամագիծը 58 մմ +-10% է: www.armrobotics.am T: +374 11 54 88 81 3 H. Hakobyan str, Yerevan

[close]

p. 5

 նռնակի բարձրությունը 117 մմ +- 10% է: Նռնակի գցում.  Ռոբոտը կարող է օգտագործել ցանկացած տիպի օդապարիկ՝ կամ ծածկոց նռնակը գցելու համար: Նռնակը կարող է գցվել առավելագույնը 15 մ հեռավորության վրա ԹԿից: ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Գաղափար  Ռոբոտը պետք է կապված լինի գետնին տեղակայված վահանակի հետ: Այս կապը կարող է օգտագործվել որպես հրաման և կարգավորում, պատկերը ցուցադրելու միջոց կամ շարժումն արձանագրող վիդեո: Թիմը պետք է ապահովի կայուն հաղորդակցություն՝ ռոբոտին հարկադիր դադարեցնելու համար՝ արտակարգ իրավիճակի դեպքում:  Կազմակերպչի կողմից տրամադրվող հաղորդակցության կապեր  Կազմակերպիչը կապահովի հաղորդակցության պլատֆորմ՝ օրինակ պայմանական շարժական ցանցը: Թիմերը պետք է կազմակերպչի հետ ստուգեն ցանցի հասանելիությունը, համատեղելիությունը, կարողությունը և որակը: Այլ հաղորդակցության միջոցներ  Թիմերը կարող են օգտագործել իրենց սեփական անլար հաղորդակցական միջոցը: Թիմերը պետք է կազմակերպչի հետ ստուգեն իրենց ցանցի օգտագործման թույլատրելիությունը աշխատանքի ամենավաղ փուլերում: Կողմնակի ռադիոալիքներից խուսափելու համար թիմերը պետք է կազմակերպչից թույլտվություն խնդրեն իրենց հաղորդիչները միացնելուց առաջ:  ՆԱՎԻԳԱՑԻԱ Արբանյակային նավիգացիա Թիմերը կարող են օգտագործել GPS կամ GLONASS ընդունիչներ նավիգացիայի համար: Նրանք կարող են նաև օգտագործել A-GPS: Խութանշան Թիմերը կարող են տեղադրել առավելագույնը 3 խութանշաններ առավելագույնը 150 մետր հեռավորության վրա ամենամոտ ԹՎԿ-ից: Խութանշանները կարող են լինել հետևյալ տեսակի.    Ռադիոալիքային/հաճախականության, հաղորդիչ/ընդունիչ Թեթև/ինֆրակարմիր, ընդունիչ/հաղորդիչ Լազերային ընդունիչ/հաղորդիչ www.armrobotics.am T: +374 11 54 88 81 3 H. Hakobyan str, Yerevan

[close]

p. 6

Ռադիոհաճախական հաղորդումը պետք է համապատասխանի տարածքում ազատ հասանելի հաճախականության 3 ալիքներից մեկին: Ցանկացած այլ կողմնակի ալիք կապված սարքավորումների հետ ժյուրիի կամ կազմակերպիչների պատասխանատվությունից դուրս է: Իներցիոն չափում Ռոբոտները կարող են օգտագործել ցանկացած մեխանիկական և/կամ էլեկտրոնային չափագիր, բարձրաչափ, գիրոսկոպ կամ կողմնացույց. Ինչպես օրինակ MEMS, գիրոսկոպ և այլն: Շարժական ցանց Թիմերը կարող են օգտագործել A-GPS կամ ցանկացած այլ ցանց՝ կապված մրցույթի տարածքում հասանելի համակարգից: Թիմերը պետք է ստուգեն հասանելիությունը դիրքավորման տեսանկյունից կազմակերպիչների հետ: ԽԱՂ Կարգավորումը/տեղադրումը խաղից առաջ   Կազմակերպիչները պետք է կազմակերպեն թիմերի տրանսպորտային տեղափոխումը մրցույթի տարածք: Բոլոր թիմերի գործողությունները, պատրաստվելը, մեկնարկները, վերագործարկումները, խաղերը, ավարտները և այլն պետք է կատարվեն 20 րոպե ժամանակահատվածում: Խաղային Գոտի/Game Zone  ԹՎԿ-ի շրջանում կնախատեսվի «խաղի գոտի» տարածք: Ոչ ոքի չի թույլատրվում մուտք գործել այդ տարածք, բացի ռոբոտը վարողներից և ժյուրիից: Խաղի սկիզբը/մեկնարկը    Թիմից մեկ անդամ կընտրվի որպես ռոբոտի վարող: Ռոբոտը տեղադրվում է ԹՎԿ-ում և ստուգվում ժյուրիի անդամի/դատավորի կողմից: Թիմն ինքը կարող է ընտրել ԹՎԿ-ն: Վերագործարկումներ      Ռոբոտը կարող է վերագործարկվել, եթե այն գործարկող թիմը այդպես ճիշտ է համարում մրցույթի ժամանակահատվածի ընթացքում: Յուրաքանչյուր վերագործարկման ժամանակ ռոբոտը տեղադրվում է ԹՎԿ-ում և ստուգվում դատավորի կողմից: Վերագործարկումների թիվը սահմանափակումներ չունի մրցույթի ժամանակի ընթացքում: Յուրաքանչյուր վերագործարկման դեպքում նախորդ ստացված միավորները զրոյանում են: Ռոբոտը պետք է վերագործարկվի, եթե այդպես պահանջում է ժյուրին: www.armrobotics.am T: +374 11 54 88 81 3 H. Hakobyan str, Yerevan

[close]

p. 7

Խաղի ավարտը   Խաղը համարվում է ավարտված, երբ ռոբոտը հաջող կերպով գցել է բեռը ԹԻՐԱԽԻ կոորդինատում և վերադարձել ԹՎԿ, կամ ավարտվել է մրցույթի ժամանակը: Թիմի ռոբոտը գործարկող անդամը կարող է խնդրել ազդարարել իր խաղի ավարտը: Թիմը կպահպանի ձեռք բերած միավորները: Անվտանգություն  Թիմերը պետք է ապահովեն հուսալի հարկադիր անջատման մեխանիզմ այն իրավիճակների համար, երբ ռոբոտները դուրս են գալիս մրցույթի տարածքից և շարժվում դեպի մոտակա բնակավայրեր: Թիմերը պետք է հավաստիանան, որ իրենց ռոբոտը ոչ մի վտանգ չի ներկայացնում մրցույթի տարածքի և այնտեղ գտնվող մարդկանց համար: Թիմերը պետք է հավաստաիանան, որ իրենց անլար հաղորդակցությունը, ռադիոհաճախական կամ լազերային ուղեցույց համակարգերը որևէ բացասական կամ ճակատագրական ազդեցություն չունեն մարդկանց և մրցույթի տարածքում գտնվող սարքավորումների համար: Գետնից թույլատրելի առավելագույն բարձրությունը 120մ է:    ՄԻԱՎՈՐՆԵՐ/ՀԱՇՎԱՐԿ Տեխնիկական միավորներ Տեխնիկական գնահատման համար առավելագույն գնահատականը 50 միավորն է, որը տրվում է ժյուրիի կողմից նախքան մրցույթը: Ամբողջականությունը, շարժունությունը, պարզությունը, հուսալիությունը, նորարարությունը և այլ տեխնիկական լուծումները հարցեր են, որոնց պետք է ուշադրություն դարձնել: Մշակման փուլի միավորներ      Ռոբոտի գաղափարի և մեխանիկական կառուցվածքի ներկայացում (10 միավոր) Ռոբոտի աշխատող մեխատրոնիկայի և ապագայում գործող ալգորիթմի ներկայացում (10 միավոր) Նախնական տեստավորում մրցույթի տարածքում (10 միավոր) Որակավորման տեստվորում մրցույթի տարածքում (20 միավոր). Թիմերը, որոնք նախորդ փուլերում չեն ներկայացնի գոնե նվազագույնը, դուրս մնալու ռիսկի տակ կլինեն: «Մ ա րտ ա կա ն» առաջադրանքի կատարման միավորներ       Ինքնավար թռիչք (15 միավոր) Ինքնավար վայրէջք (25 միավոր) Նռնակի գցում ԹԻՐԱԽԻՑ առավելագույնը 5 մ հեռավորության վրա: (30 միավոր) Նռնակի գցում ԹԻՐԱԽԻՑ առավելագույնը 4 մ հեռավորության վրա: (50 միավոր) Նռնակի գցում ԹԻՐԱԽԻՑ առավելագույնը 3 մ հեռավորության վրա: (100 միավոր) Նռնակի վնասում (-20 միավոր) www.armrobotics.am T: +374 11 54 88 81 3 H. Hakobyan str, Yerevan

[close]

p. 8

    Վերադարձ ԹՎԿ (20 միավոր) Նռնակի գցում ԹԻՐԱԽԻՑ 15մ-ից ավել հեռավորության վրա (-20 միավոր) Ռոբոտի շարժման վիդեոցուցադրման ապահովում կայանում ժյուրիի համար (25 միավոր) «Անօդաչու թռչող սարքերի» մրցույթին սավառնակի միջոցով խնդրի լուծման պարագայում՝ «Մարտական» առաջադրանքի կատարման հաշվարկման 1.5 գործակից՝ կոպտերների համեմատ: համար կիրառել Կանոներ, խախտումներ, ազնիվ խաղ        Կանոնների խախտման դեպքում թիմը կորակազրկվի և կհեռացվի մրցույթից կամ ստիպված կլինի վերագործարկել այն ԹՎԿ-ից: Թիմերը կամ նրանց անդամները, որոնք կխանգարեն ռոբոտների բնականոն գործարկումը կամ կվնասեն տարածքը՝ կորակազրկվեն: Ակնկալվում է, որ բոլոր թիմերը ցույց կտան ազնիվ և մաքուր խաղ: Ռոբոտները զննման կենթարկվեն նախքան մրցույթը: Մրցույթի ընթացքում ծագած բոլոր վիճելի հարցերը լուծվում են ժյուրիի կողմից: Բոլոր մասնակիցները պարտավոր են հաշվի նստել ժյուրիի կողմից ընդունված որոշումների հետ: Ժյուրիի որոշումները կարող են գրավոր բողոքարկվել, որը կքննվի առանձին կարգով: www.armrobotics.am T: +374 11 54 88 81 3 H. Hakobyan str, Yerevan

[close]

Comments

no comments yet