ԱԿԱՆ ՓՆՏՐՈՂ ՌՈԲՈՏ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

Embed or link this publication

Description

ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Popular Pages


p. 1

ԱԿԱՆ ՓՆՏՐՈՂ ՌՈԲՈՏ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 1. ՄՐՑՈՒՅԹԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ 1.1. Նպատակը Նպատակն է արհեստական խոտածածկով տեղանքում գտնել որոշակի քանակությամբ թաքցրած ականներ: Ականների վերին մասը գտնվում է դաշտի մակերևույթի տակ 1- 3 սմ խորությամբ և սպառազինված է ձգանով (տրիգերով): Ռոբոտները պետք է խուզարկեն տարածքը, գտնեն ականները, նշեն դիրքերը, ինչպես նաև ստեղծեն հետազոտվող տարածքի էլեկտրոնային քարտեզը: Միավորները հաշվարկելիս հաշվի են առնվելու ականների բացթողումը և սխալ ակտիվացումը: գործողության զոնան, հայտնաբերումը, 1.2. Սահմանումներ 1.2.1.Մրցութային ժամանակահատված Թիմին խաղային դաշտ մտնելու համար տրվում է սահմանափակ ժամանակահատված` «Մրցութային ժամանակ»: Գործի դրեք ռոբոտին և կատարեք Ձեր աշխատանքը: Այս ժամանակահատվածը այն ամբողջ ժամանակն է, որի ընթացքում թիմը պետք է ներկայացնի առաջադրանքի կատարումը: www.armrobotics.am T: +374 11 54 88 81 3 H. Hakobyan str, Yerevan

[close]

p. 2

1.2.2.Թիմի անդամներ Մրցույթը չունի տարիքային սահմանափակումներ: Թիմը կարող է կազմված լինել համալսարանների ուսանողներից, շրջանավարտներից, պրոֆեսիոնալներից կամ կրթական ցանկացած աստիճան ունեցող անձից: Թիմի անդամներից մեկը պետք է հանդիսանա որպես թիմի հրահանգիչ: 2. Դաշտը 2.1. Դաշտի հատկանիշները 2.1.1.Դաշտը առավելագույնը 4x6 մետր մակերեսով ուղղանկյունաձև մակերես է: 2.1.2.Խոտածածկը տեղադրված է հարթ մակերեսի վրա: 2.1.3.Բոլոր չափումներն ու մեծություններն ունեն 10%-ով թույլատրելի 2.1.4.Կազմակերպիչ հանձնաժողովը կանի ամեն հնարավոր բան, որպեսզի դաշտը լինի ճշգրիտ և այնքան կատարյալ, որքան հնարավոր է, չնայած որ կարող են լինել հարթության թեթև շեղումներ: Մասնակիցները պետք է պատրաստ լինեն այս թեթև անկատարություններին: 2.1.5.Զրոյական սկզբնական կետ (ԶՍԿ) Քանի որ մրցույթը պահանջում է թիմերից զեկուցել գտնված ականների դիրքերը, ժյուրիի կողմից կորոշվի սկզբնական կետ, որպես կոորդինատների սկզբնակետ: Ռոբոտը պետք է հաշվարկի բոլոր դիրքերը ելնելով այս կետից: Դաշտի անկյունում ` զրոյական սկզբնական կետի (ԶՍԿ) մոտ կա 60x60սմ2 չափի մեկնարկային անկյուն: Մեկնարկային անկյունը ի սկզբանե ենթադրվում է «ծածկված»: Մեկնարկային անկյունում ականներ չեն լինելու: 2.1.6. Դաշտի շուրջը 10-15 սմ բարձրությամբ առկա են պատեր: Այդ պատերի համար որևէ գույն որոշված չէ , ուստի նրանցում կարող են լինել հովանավորների խորհրդանիշերը: 2.1.7. Դաշտը տրամաբանորեն բաժանված է 10սմ-անոց հորիզոնական և ուղղահայաց շերտերի: Այլ ձևակերպումով` ամբողջ դաշտը, ինչպես քվանտացված է 10x10սմ-անոց պիկսելների կամ հատվածների: Արդյունքում դաշտի կոորդինացիոն որոշումը 10 սմ է: Յուրաքանչյուր ական կհա սցեավորվի սյունի և տողի եզակի համակցությամբ (X,Y): Ռոբոտը կօգտագործի այս www.armrobotics.am T: +374 11 54 88 81 3 H. Hakobyan str, Yerevan թերաչափս:

[close]

p. 3

հասցեն էլեկտրոնային քարտեզը ստեղծելիս` մատնանշելով, որ հատվածը սկանավորված է և մաքուր է/ մաքուր չէ: 2.1.8.Կետի օրինակ 2.1.9.Դաշտում տեղադրված կլինեն առավելագույնը 2 խորանարդներ, որոնց չափերն են 20x20x20 սմ եւ 40x40x40 սմ: Խորանարդները չեն ունենա մետաղական մաս: Դրանք չեն ունենա հատուկ գույն, կարող են լինել ցանկացած գույնի կամ իրենց վրա լինեն տեղադրված հովանավորների տարբերանշանները: 2.1.10. Դաշտի գծագիրը 3. Ռոբոտ 3.1. Չափորոշում 3.1.1.Սկզբնական վիճակում ռոբոտի առավելագույն չափորոշումները սահմանափակված են 40 x 40 սմ երկարությամբ և լայնությամբ` առանց բարձրության սահմանափակումների: Ռոբոտը պետք է սկսի խաղը` հաշվի առնելով այս սահամանակումները: Ռոբոտը կարող է ընդարձակել իր չափերը մեկնարկից հետո: Այս սահմանափակումների գերազանցումը կխոչընդոտի ռոբոտի մասնակցությանը խաղին: 3.1.2.Ռոբոտը կարող է պատրաստված լինել բազմաթիվ մասերից կամ կարող է բաժանվել մասերի խաղի ընթացքում: Այս դեպքում բոլոր մասերը և բաղադրիչները միասին չպետք է գերազանցեն սկզբնական չափերը: 3.1.3.Ռոբոտների շարժման ձևի հետ կապված սահմանափակումներ չկան: Այն կարող է պառկել կամ կանգնել ուղիղ դիրքով, կարող է շարժվել անիվների վրա, գլորվել, քայլել, ցատկել և այլն: 3.1.4.Ռոբոտի քաշը, ներառյալ բոլոր մասերը և սահմանափակված է մինչև 10կգ: Այս սահմանափակման բացասականորեն կազդի ռոբոտի միավորների վրա: www.armrobotics.am T: +374 11 54 88 81 բաղադրիչները գերազանցումը 3 H. Hakobyan str, Yerevan

[close]

p. 4

3.2. Ղեկավարում 3.2.1.Ռոբոտը պետք է ղեկավարվի ինքնուրույն` առանց մարդու աջակցության: 3.2.2.Ղեկավարող սարքը կարող է ներդրված լինել ռոբոտի մեջ, կամ տեղակայվել խաղային տարածքից դուրս: 3.2.3.Ռոբոտը պետք թույլտվությամբ: է մեկնարկի թիմի անդամներից մեկի ձեռքով` ժյուրիի 3.2.4.Եթե ռոբոտը ղեկավարելու համար օգտագործվում են ռադիո հաղորդակցություններ, այն պետք է մրցույթի վայրում բավարարի ազատ հաճախականության թողարկման շերտերից մեկին: Ժյուրին և կազմակերպիչները պատասխանատվություն չեն կրում այլ սարքավորումների կամ սարքերի միջամտության համար: 3.3. Էներգիայի աղբյուր 3.3.1.Ռոբոտը պետք է սնուցվի ներդրված էներգիայի աղբյուրով, ինչպիսին է ռոբոտի վրա ամրացված մարտկոցը: 3.3.2.Ռոբոտը չի կարող սնուցվել լարեր օգտագործող արտաքին ստացիոնար աղբյուրից: Էներգիայի աղբյուրը պետք է ներդրված լինի ռոբոտի մեջ: 3.4. Կառուցվածք 3.4.1.Ցանկացած ռոբոտային կոմպլեկտ կամ կառուցողական նյութ կարող է օգտագործվել, քանի դեռ ռոբոտը համապատասխանում է վերոնշյալ հատկորոշումներին և քանի դեռ ձևավորումն ու կառուցվածքը ի սկզբանե թիմի ստեղծած աշխատանքներն են: 4. Ականներ 4.1. Ականների կառուցվածքը 4.1.1.Ականները 10 սմ տրամագծով և 5 սմ բարձրությամբ գլանաձև մասեր են: Ականի գագաթային մասը պատրաստված է մետաղից, որը դարձնում է այն հայտնաբերելի մետաղի դետեկտորների կողմից: Ականի գագաթին կլինի ձգան (անջատիչ), որը միացված կլինի կազմակերպիչների հսկման համակարգին և ցույց կտա ականների ձգանային կարգավիճակը: 4.1.2.Ականները թաղված կլինեն դաշտի մակերևույթից 1-3 սմ խորությամբ` հորիզոնական դիրքով, տրիգերը դեպի վեր: 4.2. Ականների աշխատանքի կարգը 4.2.1.Յուրաքանչյուր ականի գագաթ սարքավորված կլինի ձգանով (անջատիչով) այնպես, որ ոչ այնքան թեթև ճնշման ուժի կիրառման դեպքում կստիպի ձգանին միացնել ինդիկատորիլույսը www.armrobotics.am T: +374 11 54 88 81 3 H. Hakobyan str, Yerevan

[close]

p. 5

կազմակերպիչների հսկման համակարգում` տեղեկացնելով, որ ականը պայթեցվել է: Սա թիմի համար կհաշվարկվի որպես բացասական միավորներ: 4.2.2.Ոչ մի ապաակտիվացման աշխատանքներ կամ գործընթացներ չեն նախատեսվում: Այս մրցույթի նպատակը սահմանափակվում է ականների հայտնաբերմամբ և տեղորոշմամբ` դաշտի վրա նշումներ անելու և Էլեկտրոնային քարտեզը ստեղծելու միջոցով: 4.2.3.Ականի հայտնաբերումը դեռ չի նշանակում, որ ականը դեակտիվացված կամ ապահով է, և դեռ ռոբոտը պետք է խուսափի վրայով անցնելուց: 4.3. Ականների քանակը Ականների քանակը կլինի 5 -10 հա տ :: 4.4. Միջանկյալ հեռավորություններ 4.4.1.Երկու ականների միջև նվազագույն հեռավորությունը 50 սմ է: 4.4.2.Ականների և դաշտի պատերի միջև նվազագույն հեռավորությունը 20 սմ է : 4.4.3.Մեկնարկային անկյան տարածքում ականներ չկան: Ականների և մեկնարկային անկյան միջև նվազագույն հեռավորությունը զրո է: 4.4.4.Խորանարդների կազմում է 50սմ և պատերի միջև նվազագույն հեռավորությունը 4.4.5.Երկու խորանարդների միջև նվազագույն հեռավորությունը 50սմ է: 4.4.6.Խորանարդների տակ ականներ չկան 5. Էլեկտրոնային քարտեզ 5.1. Ընդհանուր պատկերացում և ձևաչափ 5.1.1.Էլեկտրոնային քարտեզը տեքստային ֆայլ (փաստաթուղթ) է (.csv ընդլայնումով), որը պարունակում է տեղեկատվություն ռոբոտի գործողության զոնայի և հայտնաբերումների մասին: Յուրաքանչյուր գիծը կպարունակի սկանավորված հատվածների (պիկսելների) երկայնական և լայնական տեղորոշումը, ինչպես նաև կարգավիճակը մաքուր է, թե` ոչ: 5.1.2.Ի սկզբանե տեքստային ֆայլը կարող է դատարկ լինել: Ամեն հատվածի (պիկսելի) սկանավորման դեպքում ռոբոտը պետք է փաստաթղթում www.armrobotics.am T: +374 11 54 88 81 3 H. Hakobyan str, Yerevan

[close]

p. 6

ավելացնի տող: Յուրաքանչյուր #,X,Y,կարգավիճակ: Որտեղ.    տողի ձևաչափը այսպիսին է. «X» : Ամբողջ թիվ է: Սկանավորված հատվածի երկայնական հասցեն է: «Y» : Ամբողջ թիվ է: Սկանավորված հատվածի լայնական հասցեն է: «Կարգավիճակ» : 0, C, M o o o «0» եթե հատվածը (պիկսելը) սկանավորված չէ: «C» եթե հատվածը սկանավորված է և մաքուր է: «M» եթե հատվածը սկանավորված հավանականություն կա: է և ականի գոյության 5.1.3.Կետի օրինակ #,1,1,C #,2,1,C #,2,2,M #,3,2,C #,4,2,C #,4,3,M #,5,3,M #,4,4,M #,5,4,M #,6,3,0 #,6,4,C #,7,3,M #,8,3,M #,7,4,M #,8,4,M #,9,4,C #,3,5,C 5.1.4.Ցանկացած հատվածի տեղեկատվությունը իր մասին ֆայլում ենթադրվում է չսկանավորված «0»: անհասանելի կարգավիճակի 5.1.5.Եթե ֆայլում հատվածի համար կա 1-ից ավել գրանցում, ապա վավեր է համարվում փաստաթղթի վերջին ավելի մոտ գտնվողը: 5.2. Էլեկտրոնային քարտեզի փոխադրում 5.2.1.Էլեկտրոնային քարտեզի ֆայլը կարող է փոխադրվել ռոբոտների ղեկավարող սարքից կազմակերպիչների համակարգիչ լարով կամ ռադիո կապերով, ինչպիսին են Ethernet-ը, WiFi-ը, Bluetooth-ը … կամ RS232 սերիական www.armrobotics.am T: +374 11 54 88 81 3 H. Hakobyan str, Yerevan

[close]

p. 7

կապով: Կարող են օգտագործվել նաև ֆլեշ կրիչներ և ստանդարտ հիշողության քարտեր: 5.2.2.Թիմը պետք է կազմակերպիչի հետ ստուգի իր ֆայլային փոխադրման մատչելիությունը և ներկայացնի տեստը մինչև «Ամսաթիվ Ա»-ն: 5.2.3.Ֆայլային փոխադրման ձախողումը նշանակում է , որ թիմը չի ներկայացրել ոչ մի էլեկտրոնային քարտեզ: 6. Ռազմավարություն 6.1. Տեսանելի նշաններ Թիմերը կարող են տեղադրել առավելագույնը 4 տեսանելի նշաններ դաշտից դուրս` դաշտի պատերից առավելագույնը 2 մետր հեռավորության վրա: 6.2. Փարոսներ Թիմը կարող է տեղադրել առավելագույնը 3 փարոս դաշտից դուրս` դաշտի պատերից առավելագույնը 2 մետր հեռավորության վրա: Փարոսները կարող են լինել հետևյալ տեսակների. RF Հաղորդիչ, Լուսային/IR Էմիտեր, Ձայնային/Ուլտրասոնիկ փեյջեր: RF հաղորդիչը պետք է մրցույթի վայրում բավարարի ազատ հաճախականության թողարկման շերտերից մեկին: Ժյուրին և կազմակերպիչները պատասխանատվություն չեն կրում այլ սարքավորումների կամ սարքերի միջամտության համար: 6.3. Իներցիոն չափումներ Ռոբոտները կարող են օգտագործել մեխանիկական և/կամ չափիչներ (ակսելերոմետրեր), գիրոսկոպներ կամ կողմնացույցներ: 6.4. Այլ Կարող են օգտագործվել կոդավորիչները: այլ տիպի էլեկտրոնային արագացման տվիչներ, ինչպես օպտիկական 7. Խաղ 7.1. Նախախաղային կարգավորումներ 7.1.1.Մրցութային օրը յուրաքանչյուր թիմ ունի «Մրցութային ժամանակ» րոպեներ: Բոլոր թիմերի գործողությունները, նախապատրաստումները, մեկնարկը, վերամենկնարկները, խաղերը, ավարտը և գործողությունները պետք է իրականացվեն այս ժամանակահատվածում: 7.1.2.Կազմակերպիչները կարող են խնդրել մասնակիցներին իրենց ռոբոտի գլխամասում տպագրված նշան տեղադրել: Սա կազմակերպիչներին անհրաժեշտ www.armrobotics.am T: +374 11 54 88 81 3 H. Hakobyan str, Yerevan

[close]

p. 8

կլինի ռոբոտի սկանավորած տարածությունը հսկող տեսախցիկներով չափելու համար, որպեսզի այն համեմատի ռոբոտի կողմից ստեղծված էլեկտրոնային քարտեզի հետ: Նշանը կլինի կամ ուղղանկյուն կամ շրջանաձեւ , ոչ մեծ քան 10 x 10 սմ-ը: Թիմերը պետք է ռոբոտի վերին մասում տեղ նախատեսեն նշանի համար: 7.2. Խաղային գոտի 7.2.1.«Խաղային գոտին» դաշտը շրջապատող տարածությունն է: Ոչ ոքի չի թույլատրվում մտնել խաղային գոտի, բացի ռոբոտը կառավարողից և մրցավարից/ժյուրիից: 7.3. Խաղի մեկնարկ 7.3.1.Թիմի մեկ անդամ ընտրվում է որպես ռոբոտը կառավարող: Միայն նա իրավունք ունի դիպչել ռոբոտին՝ խաղի ընթացքում: Թիմի մնացած անդամերը պետք է մնան խաղային գոտուց դուրս: 7.3.2.Ռոբոտը տեղադրվում մրցավարի կողմից: է մեկնարկային անկյունում և ստուգվում է 7.3.3.Ռոբոտ կառավարողը մեկնարկում է այն, մրցավարի հրահանգով: 7.4. Վերամեկնարկներ 7.4.1.Ռոբոտը կարելի է վերամեկնարկել մրցույթի ընթացքում: 7.4.2.Ռոբոտը պետք է հետ տեղակայվի մեկնարկային անկյուն և ստուգվի մրցավարի կողմից` ցանկացած վերամեկնարկի դեպքում: 7.4.3.Մրցութային ժամանակամիջոցում վերամեկնարկների թվի սահմանափակումներ չկան: 7.4.4.Ամեն վերամեկնարկից հետո բոլոր նախորդ հավաքած միավորները կհավասարեցվեն զրոյի: 7.4.5.Ռոբոտը պետք է վերամեկնարկի, եթե. • • • Որևէ անձ դիպել է ռոբոտին: Ռոբոտը դուրս է գալիս դաշտից: Մրցավարը կարգադրում է վերամեկնարկել: 7.5. Խաղի ավարտը 7.5.1.Խաղը համարվում ամբողջ տարածքը: է ավարտված, երբ ռոբոտը հաջողությամբ սկանավորում է www.armrobotics.am T: +374 11 54 88 81 3 H. Hakobyan str, Yerevan

[close]

p. 9

7.5.2.Թիմի կառավարողը կարող է խնդրել խաղի ավարտ: Թիմը կպահպանի հավաքած միավորները: Չեն թույլատրվում ոչ մի ավել շարժումներ և միավորներ մինչև նոր վերամեկնարկը: 7.6. Ականների դրոշակավորում 7.6.1.Ռոբոտը կարող է գցել կամ տեղադրել փոքր մետաղադրամի չափի չիփ, դրոշակ, ժետոն կամ ` կամ որևէ այլ եղանակով՝ ականի դիրքը նշելու համար: 7.6.2.: 7.6.3.Դաշտի վրա տեղադրվող դրոշակների կամ նշանների առավելագույն հեռավորությունը ականից 10 սմ է: 7.6.4.Ռոբոտը չպետք է որևէ վնաս պատճառի դաշտին կամ ա ռկա առարկաներին: 8. Միավորների հաշվարկ 8.1. Տեխնիկական միավորներ 8.1.1.«Տեխնիկական գնահատման» միավորների առավելագույն քանակը 50 միավոր է: Դրանք տրվելու են ժյուրիի կողմից մինչև մրցույթը: Հաշվի են առնվելու ամբողջականույթունը, շարժունակությունը, պարզությունը, հուսալիությունը , անապահով դիզայնը և այլ տեխնոլոգիական լուծումներ: 8.2. Խաղային միավորներ 8.2.1.Յուրաքանչյուր ֆիզիկապես դրոշակավորված ականը 25 միավոր է: 8.2.2.Ֆիզիկապես սխալ դրոշակավորումը -5 միավոր է: 8.2.3.Էլեկտրոնային քարտեզում ճիշտ դրոշակավորված յուրաքանչյուր ականը 25 միավոր է: 8.2.4.Էլեկտրոնային քարտեզում սխալ դրոշակավորված յուրաքանչյուր ականը -5 միավոր է: 8.2.5.Չհետազոտված տիրույթում մնացած ամեն ականը -10 միավոր է: 8.2.6.Հետազոտված տիրույթում բաց թողնված ամեն ական -40 միավոր է: 8.2.7.Պայթված (ձգանը բացված) յուրաքանչյուր ական -40 միավոր է: 8.2.8.Դաշտի գործողության զոնայի յուրաքանչյուր Ամբողջական գործողության զոնան 100 միավոր է: տոկոսը մեկ միավոր է: 8.2.9.Ճիշտ էլեկտրոնային քարտեզ: Գործողության զոնայի համապատասխանության յուրաքանչյուր տոկոսը մեկ միավոր է: Գործողության զոնայի 100 % համապատասխանությունը 100 միավոր է: 8.2.10. Վերադարձը մեկնարկային անկյուն 40 միավոր է: www.armrobotics.am T: +374 11 54 88 81 3 H. Hakobyan str, Yerevan

[close]

p. 10

8.2.11. Ռոբոտի հավելյալ քաշի ամեն 0.5 կգ-ը -25 միավոր է: 9. Կանոններ և խախտումներ 9.1. Ստորև նշված կանոններից ցանկացածը խախտող մասնակիցը կորակազրկվի մրցույթից կամ կպարտադրվի վերամեկնարկել ռոբոտը մեկնարկային անկյունից: 9.2. Որակավորման օրը ժյուրիի կողմից հայտաբերված ցանկացած խախտում կարող է ուղղվել մինչև մրցութային օրը: Ռոբոտները կհետազոտվեն մինչև մրցույթը: 9.3. Ամեն տեսակի հպում, որը կազդի ռոբոտի ուղղության և արագության վրա կհանգեցնի սխալ վիճակի և թիմը կպարտադրվի վերամեկնարկել մեկնարկային անկյունից: 9.4. Մրցույթի ընթացքում ծագած բոլոր վիճելի հարցերը լուծվում են ժյուրիի կողմից: www.armrobotics.am T: +374 11 54 88 81 3 H. Hakobyan str, Yerevan

[close]

Comments

no comments yet