Ինժեներական խմբակ-լաբորատորիաների հիմնում ՀՀ հանրակրթության համակարգում

 

Embed or link this publication

Description

Ինժեներական խմբակ-լաբորատորիաների հիմնում

Popular Pages


p. 1

ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԽՄԲԱԿԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԻՄՆՈՒՄ ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋԱՐԿ Կազմված է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից Ներկայացվում է ՀՀ կառավարությանը Երևան 2014

[close]

p. 2

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ 1. 2. Համառոտագիր............................................................................................................................... 3 Առաջարկի էությունը ....................................................................................................................... 5 2.1. 2.1. 2.2. 3. Ներդրանք ............................................................................................................................... 6 Արտադրանք ........................................................................................................................... 7 Օժանդակ հարթակ ................................................................................................................. 9 Ներկա իրավիճակ/ շուկայական հնարավորություններ ............................................................... 12 3.1. Տեխնիկական հմտությունների առաջարկի և պահանջարկի միջև ճեղքվածքը համաշխարհային տեխնոլոգիական շուկայում ................................................................................ 12 3.2. 3.3. 3.4. Տեխնոլոգիական ծառայությունների արտապատվիրման համաշխարհային շուկան .......... 13 Տեխնոլոգիական ոլորտը Հայաստանում .............................................................................. 16 Տեխնիկական հմտությունների ուսումնասիրություն Հայաստանում ..................................... 16 4. 5. Նախագծի նախատիպը՝ ԱրմՌոբոտիքս ծրագիր ......................................................................... 18 Նախագծի նկարագրություն.......................................................................................................... 20 5.1. 5.2. 5.3. Ներդրումների ժամանակացույց ........................................................................................... 20 Ներդրումային ծրագրի նկարագիր ....................................................................................... 20 Ընթացիկ գործունեություն ..................................................................................................... 23 6. Նախագծի տնտեսական արդյունքները/ ազդեցության գնահատումը ......................................... 27 6.1. 6.2. 6.3. Ծրագրի շրջանավարտներ ................................................................................................... 27 Տնտեսական ազդեցություն ................................................................................................... 28 ՙՆերդրումներ-արդյունք՚ ամփոփագիր ............................................................................... 31 7. Հավելվածներ ............................................................................................................................... 33 7.1. 7.2. 7.3. 7.4. ԻՏՁՄ. ընկերության նկարագիր ............................................................................................ 33 Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման ծրագրեր............................................ 35 Նմանատիպ նախագծերի իրականացման արտասահմանյան փորձի ուսումնասիրություն . 38 Նախագծի տեխնիկական ենթակառուցվածք ....................................................................... 38 2

[close]

p. 3

1. ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) նախաձեռնում է իրականացնել Հայաստանի հանրակրթության համակարգում ինժեներական խմբակ-լաբորատորիաների հիմնման ծրագիր (Հայաստանի բոլոր՝ 1,400 դպրոցներում), որի նպատակն է ուժեղացնել Հայաստանում տեխնիկական կրթության բազան, ուղղորդել դպրոցականների մասնագիտական կողմնորոշումը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ, որը, համապատասխանաբար, կընդլայնի ոլորտը: Նախագծի իրականացման արդյունքում ակնկալվող կարևորագույն արդյունքներն են տեխնոլոգիական կրթության խթանումը Հայաստանում, տեխնոլոգիական զբաղվածության ընդլայնումը, հավելյալ տնտեսական ակտիվության ստեղծումը ինչպես բարձր տեխնոլոգիաների, այնպես էլ հարակից ոլորտներում: Բացի նշված տնտեսական գործոններից, նախագիծն ազդեցության մեծ ներուժ ունի սոցիալական արժեքների կերտման ասպարեզում: Ակնկալվում է, որ նմանատիպ կրթական համակարգը կհանգեցնի մտածելակերպային փոփոխության, կդաստիարակի նոր՝ ստեղծարար արժեքներ, որոնք կառողջացնեն սոցիալական արժեհամակարգը երիտասարդների շրջանում: Նախագծի իրականացումը պահանջում է որակյալ բովանդակության մշակում, համապատասխան ենթակառուցվածքի ստեղծում և բարձրորակ դասավանդող կազմի պատրաստում: Նախագծի կառավարումը կստանձնի ԻՏՁՄ-ն` մի շարք օժանդակ կառույցների միջոցով՝ պետություն, բիզնես ոլորտ, հարակից ծրագրեր և օտարերկրյա կազմակերպություններ: Առաջարկի էությունը Ներկա իրավիճակ/ շուկայական հնարավորությու ններ Նախագծի նախատիպը՝ ԱրմՌոբոտիքս ծրագիր Ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանի աշխատուժի շուկայում կստեղծվի տեխնիկական հմտություններով մասնագետների կրիտիկական զանգված: Շուկայական վերլուծությունը ցույց է տալիս, որ նմանատիպ հմտությունների ահռելի չբավարարված պահանջարկ գոյություն ունի թե՛ համաշխարհային, և թե՛ տեղական տեխնոլոգիական ոլորտում: Վերջինս, ի թիվս մի շարք այլ գործոնների, հիմնավորում է ծրագրի իրականացման անհրաժեշտությունը և արդիականությունը: 2008թ. ի վեր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից Հայաստանում կազմակերպվում է Ռոբոտաշինության զարգացման ծրագիրը (ԱրմՌոբոտիքս): Վերջինիս իրականացման արդյունքում գործարկվել են ռոբոտաշինության խմբակներ, որոնց ստեղծման և զարգացման փորձը կհանդիսանա Հայաստանի հանրակրթության համակարգում ինժեներական խմբակ-լաբորատորիաների հիմնման ծրագրի անկյունաքար: Ներդրումային նախագիծը նախատեսված է իրականացնել փուլային մոտեցմամբ՝ 4 տարվա ընթացքում: 2015-2018թթ. ժամանակահատվածում Հայաստանի 1,400 դպրոցներում պետք է ներդրվի համապատասխան ենթակառուցվածք և պատրաստվի դասախոսական կազմ: Նախագծի նկարագրություն Դպրոցներում ինժեներական խմբակների գործարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքը ներառում է 4 բաղադրիչ՝ ռոբոտ կոնստրուկտոր, Նաիրի լաբ, Ատելյե լաբ և The LiveCode ծրագրավորման լեզուն: Ծրագրին մասնակցության համար որակավորում ստանալու նպատակով խմբակավարները պետք է վերապատրաստվեն նախախես սահմանված ծրագրով: Նախագծի արդյունքները/ ազդեցության գնահատումը Ծրագրի իրականացման արդյունքում ինժեներական խմբակ-լաբորատորիաների շրջանավարտների քանակը նախատեսվում է հասցնել ~10,000-ի 2023թ. դրությամբ: Ծրագրի իրականացման արդյունքում հավելյալ ստեղծված տեխնոլոգիական մասնագիտություններով աշխատատեղերի կուտակային քանակը կկազմի 34,000, որը կքառապատկի ոլորտի ներկայիս աշխատուժը: Ստեղծված հավելյալ տնտեսական ակտիվությունը տարեկան կկազմի ~200 մլրդ ՀՀ դրամ 2023թ. դրությամբ: Ծրագրի նախատեսված ժամանակահատվածում (2015-2023թթ.) ծրագրի ներդրումային կարիքները կկազմեն 4.2 մլրդ ՀՀ դրամ, իսկ այդ ընթացքում ծրագրի գործարկման օպերացիոն ծախսերը՝ 26.8 մլրդ ՀՀ դրամ: Նախատեսված ժամանակահատվածում ծրագրի ընդհանուր ներդրումային և ընթացիկ ծախսերը կկազմեն 31 մլրդ ՀՀ դրամ: Մինչդեռ ծրագրի իրականացման արդյունքում բյուջետային մուտքերն այդ նույն ժամանակահատվածի համար կկազմեն 171.9 մլրդ ՀՀ դրամ: Արդեն իսկ 2018թ. դրությամբ ծրագրի կուտակային մուտքերը կգերազանցեն կուտակային ելքերին: Վերջինս ցույց է տալիս, որ եկամուտ-ծախս տեսանկյունից ծրագիրը ներդրման համար տնտեսապես բավականին արդյունավետ է: ՙՆերդրումներարդյունք՚ ամփոփագիր 3

[close]

p. 4

ԾՐԱԳՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ. ԾԱԽՍԵՐ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ Մլն ՀՀ դրամ 20152023 Ընդամենը ներդրումային և ընթացիկ ծախսեր Ընդամենը հավաքագրված հարկեր 31,022 171,849 2015 1,645 2016 2,349 1,678 2017 3,143 4,528 2018 3,594 8,124 2019 3,544 13,217 2020 3,784 18,945 2021 4,040 27,511 2022 4,314 40,507 2023 4,607 57,260 80 ԾՐԱԳՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ 20152023 Ինժեներական խմբակ ունեցող դպրոցներ, ուս. տարվա վերջի դրությամբ Խմբակների անդամների թիվը 56,400 Շրջանավարտներ Աշխատուժի շուկա մուտք գործողներ, միջին մասնագիտական Ուսումը բուհում շարունակող, տեխնիկական գիտություններով Աշխատուժի շուկա մուտք գործողներ, բարձրագույն կրթությամբ Նոր աշխատատեղեր տեխնոլոգիական ոլորտներում, տարեկան Նոր աշխատատեղեր տեխնոլոգիական ոլորտներում, կուտակային Հավելյալ տնտեսական ակտիվություն, մլն ՀՀ դրամ Տեխնոլոգիական ոլորտի աճ 0.00% Լրացուցիչ ՀՆԱ ստեղծում Լրացուցիչ արտահանման ծավալներ Հարակից ոլորտներում ստեղծված աշխատատեղեր, տարեկան Հարակից ոլորտներում ստեղծված hավելյալ տնտեսական ակտիվություն, մլն ՀՀ դրամ 0.00% 0.00% 0.07% 0.02% 0.36% 0.06% 0.90% 0.12% 1.69% 0.21% 2.74% 0.32% 4.05% 0.48% 5.67% 0.69% 7.58% 28,200 16,920 5,400 0 0 0 0 1,600 800 480 0 4,000 2,000 1,200 0 6,000 3,000 1,800 0 8,400 4,200 2,520 0 8,400 4,200 2,520 432 8,400 4,200 2,520 1,080 9,800 4,900 2,940 1,620 9,800 4,900 2,940 2,268 1,400 50,400 2015 0 0 2016 400 8,800 2017 800 19,200 2018 1,200 31,200 2019 1,400 39,200 2020 1,400 42,000 2021 1,400 44,800 2022 1,400 47,600 2023 1,400 50,400 33,600 33,600 0 0 800 800 2,000 2,800 3,000 5,800 4,200 10,000 4,632 14,632 5,280 19,912 6,520 26,432 7,168 33,600 526,208 0 0.0% 960 0.3% 5,280 1.3% 14,640 2.9% 30,240 4.8% 53,875 6.9% 87,667 9.0% 134,918 11.0% 198,627 13.0% 100,800 0 2,400 6,000 9,000 12,600 13,896 15,840 19,560 21,504 141,523 0 3,370 8,424 12,636 17,690 19,510 22,239 27,462 30,192 4

[close]

p. 5

2. ԱՌԱՋԱՐԿԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) նախաձեռնում է իրականացնել Հայաստանի հանրակրթության համակարգում ինժեներական խմբակլաբորատորիաների հիմնման ծրագիր, որի նպատակն է ուժեղացնել Հայաստանում տեխնիկական կրթության բազան, ուղղորդել դպրոցականների մասնագիտական կողմնորոշումը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ, որը, համապատասխանաբար, կընդլայնի ոլորտը: Ինժեներական խմբակ-լաբորատորիաները հնարավորություն կտան Հայաստանի բոլոր՝ 1,400 դպրոցներում գործարկել ինժեներական խմբակներ՝ արտադասարանային զբաղվածության ձևաչափով: Նախագիծը՝ իր ակնկալվող լայնամասշտաբ սոցիալ-տնտեսական ազդեցությամբ, հարում է ազգային անվտանգության, տնտեսական զարգացման և կրթության ազգային ռազմավարություններին: Նախագծի իրականացման արդյունքում ակնկալվող կարևորագույն արդյունքներն են տեխնոլոգիական կրթության խթանումը Հայաստանում, տեխնոլոգիական զբաղվածության ընդլայնումը, հավելյալ տնտեսական ակտիվության ստեղծումը ինչպես բարձր տեխնոլոգիաների, այնպես էլ հարակից ոլորտներում: Հատկանշական է, որ բացի նշված տնտեսական գործոններից, նախագիծն ազդեցության մեծ ներուժ ունի սոցիալական արժեքների կերտման ասպարեզում: Ակնկալվում է, որ նմանատիպ կրթական համակարգը կհանգեցնի մտածելակերպային փոփոխության, կդաստիարակի նոր՝ ստեղծարար արժեքներ, որոնք կառողջացնեն սոցիալական արժեհամակարգը երիտասարդների շրջանում: Տեխնոլոգիական կրթության զարգացման ուղղությամբ նմանատիպ մեծամասշտաբ նախաձեռնության իրականացումը կբերի համաշխարհային ասպարեզում Հայաստանի դիրքերի ամրապնդմանը՝ որպես գիտելիքահենք երկիր: ՙՇախմատային գերտերությունը՚ կառանձնանա ևս մեկ բացառիկ մոտեցմամբ՝ հանրակրթության համակարգում ինժեներական կրթության պետական լայնամասշտաբ ծրագրով: Նախագծի իրականացումը պահանջում է որակյալ բովանդակության մշակում, համապատասխան ենթակառուցվածքի ստեղծում և բարձրորակ դասավանդող կազմի պատրաստում: Նախագծի կառավարումը կստանձնի ԻՏՁՄ-ն` մի շարք օժանդակ կառույցների միջոցով՝ պետություն, բիզնես ոլորտ, հարակից ծրագրեր և օտարերկրյա կազմակերպություններ կամ դրանց գիտահետազետական կենտրոններ: Նախագծի իրականացման համառոտ նկարագիրը պատկերված է ՙներդրանքարտադրանք՚ մոդելի1 միջոցով հետևյալ պատկերում: 1 ՙՆերդրանք-արտադրանք՚ մոդելը (Input-output model) տնտեսական վերլուծության մեթոդ է: 5

[close]

p. 6

Գծապատկեր 1. Ինժեներական խմբակ-լաբորատորիաների հիմնման ծրագրի նկարագիրը ՙներդրանքարտադրանք՚ մոդելի միջոցով Ներդրանք Կրթական բովանդակության մշակում Ենթակառուցվածքի ապահովում Դասավանդող կազմի պատրաստում Արտադրանք Մասնագիտական կողմնորոշում Նոր որակի/տեխնիկական կրթությամբ աշխատուժ Հասարակության մեջ ՙհերոսի կերպար՚ վերափոխում Հավելյալ տնտեսական ակտիվություն և զբաղվածություն Հարակից ճյուղերի զարգացում Ազդեցության այլ ոլորտներ Օժանդակ հարթակ Ուղղակի մասնակիցներ ԻՏՁՄ Պետություն Բիզնես ոլորտ Անուղղակի մասնակիցներ Հարակից ծրագրեր Օտարերկրյա կազմակերպություններ Միջազգային դոնոր կազմակերպություններ Հասարակական կազմակերպություններ 2.1. Ներդրանք Նախագծի հիմնական ներդրանքն է ինժեներական խմբակ-լաբորատորիաների գործարկման համար անհրաժեշտ բովանդակության մշակումը, ենթակառուցվածքի ապահովումը, դասավանդող կազմի պատրաստումը, կազմակերպական ձևի մշակումը և կազմակերպչական ռեսուրսների ներդրումը: Կրթական բովանդակության մշակում. Ինժեներական խմբակ-լաբորատորիաների ուսումնական ծրագրի կազմման և շարունակական թարմացման վրա պետք է աշխատեն համապատասխան մասնագետներ: Ուսուցման ծրագիրը պետք է համապատասխանի ոլորտում առկա համաշխարհային առաջատար փորձին: Ծրագիրը պետք է նախատեսված լինի 5-12 դասարանների աշակերտների համար: Ծրագրի 4 հիմնական բաղադրիչները՝ ըստ փուլայնության, հետևյալն են. 6

[close]

p. 7

- Ռոբոտ կոնստրուկտորի կոմպլեկտ, Նաիրի լաբ, Ատելյե լաբ, LiveCode: Այս բաղադրիչների տեխնիկական նկարագրությունը տրված է Հավելվածներում: Ենթակառուցվածքի ապահովում և լոգիստիկա. Խմբակների գործարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքը ներառում է դպրոցներին անհրաժեշտ սարքավորումներ և ծրագրային ապահովման տրամադրումը: Դասավանդող կազմի պատրաստումը. Դասավանդող կազմը նախագծի հաջողության առանցքային գործոններից է: Նախագծում ընդգրկված մարդկային կապիտալի զարգացման բաղադրիչը ներդրումային առաջնային հոդվածներից է: Խմբակավարների ընտրությունը և պատշաճ վերապատրաստումը նախագծի հիմնաքարն է: 2.1. Արտադրանք Նախագիծն առանձնանում է մեծամասշտաբ սոցիալ-տնտեսական ազդեցությամբ: Նախագծի իրականացման արդյունքում ակնկալվող հիմնական ազդեցությունները քննարկված են ստորև: Մասնագիտական կողմնորոշում/ինժեներական մասնագիտության կարևորության գնահատում Նախագծի կարևորագույն ազդեցություններից է երիտասարդ սերնդի մասնագիտական կողմնորոշումը դեպի տեխնիկական գիտություններ: Վերջինս սատարում է Հայաստանի՝ գիտելիքահենք տնտեսություն զարգացնելու ռազմավարությանը: Ի հավելումն, ինժեներական խմբակների տարածումը հանրակրթության համակարգում կհանգեցնի հասարակական մտածելակերպի առողջացմանը՝ երիտասարդ սերունդներին հնարավորություն տալով գիտությամբ զբաղվելու: Վերջինիս արդյունքում ինժեներական/տեխնիկական կրթության կարևորությունը և համբավը կմեծանան, որը զարկ կտա գիտատար ճյուղերի և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացմանը՝ համապատասխան աշխատուժ ապահովելով ոլորտներին: Նոր որակի/տեխնիկական կրթությամբ աշխատուժ Ինժեներական խմբակների ուսումնական ծրագիրը ենթադրում է, որ խմբակների շրջանավարտները (առանց բուհ ավարտելու) զինված կլինեն բավականաչափ տեխնիկական գիտելիքներով՝ աշխատուժի շուկա որպես սկզբնական մակարդակի տեխնիկական մասնագետներ մուտք գործելու համար: Սա որակապես նոր` միջին մասնագիտական հմտություններով սեգմենտ կստեղծի Հայաստանի տեխնոլոգիական աշխատուժի շուկայում: 7

[close]

p. 8

Հասարակության մեջ ՙհերոսի կերպարների՚ վերափոխում Ծրագրի արդյունքում ստեղծված կայուն աշխատանքների առկայությունը, բարձր աշխատավարձերը և զարգացման հեռանկարները կցուցադրեն կրթությամբ և սեփական մտավոր կապիտալով հաջողության հասնելու հնարավորությունները: Տեխնոլոգիական ասպարեզում հաջողության նախադեպերի բարձրաձայնումը կբերի հասարակության մեջ ՙ հերոսի կերպարների՚ (role models) վերափոխմանը: Եթե ներկայումս հասարակության լայն շերտերի շրջանում կրկնօրինակման ենթակա ՙհաջողության օրինակներ՚ են համարվում բիզնեսի սեփականատերերը և իշխանական ուժի ներկայացուցիչները, ապա ծրագրի արդյունքում տեխնոլոգիական ոլորտում կձևավորվի հաջողության նախադեպերի կրիտիկական զանգված, որը կկերտի նոր որակի ՙհերոսի կերպար՚: Նմանատիպ վերափոխման արդյունքում էապես կփոխվեն սոցիալական արժեքները, որը տնտեսական զարգացման և սոցիալ-տնտեսական համակարգի առողջացման հիմնաքարերից է: Հավելյալ տնտեսական ակտիվություն և զբաղվածություն Նոր հմտությունների զարգացումը Հայաստանի տեխնոլոգիական ընկերությունների համար նոր շուկաներ կբացի: Ներկայումս հայկական տեխնոլոգիական ոլորտը հիմնականում մասնագիտանում է միջինից բարձր հավելյալ արժեքով ծառայությունների արտապատվիրման վրա, որը պայմանավորված է բարձրագույն կրթությամբ և միջինից բարձր հմտություններով մասնագետների գերակայությամբ: Մինչդեռ տեղական ՏՏ և ճարտարագիտական ընկերությունները պնդում են, որ միջին մասնագիտական մակարդակի բարձրորակ տեխնիկական աշխատուժի առկայության դեպքում նրանք կկարողանան մտնել առավել ցածր հավելյալ արժեքով ծառայությունների արտահանման սեգմենտ և մրցակցել Չինաստանի և Հնդկաստանի հետ, որոնք ունեն աշխատանքային ծախքերի առավելություն: Այս շուկաներ մուտքը Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի համար հարթակ կծառայի, որի արդյունքում տեղական ընկերությունների մոտ կկուտակվեն միջազգային շուկաներում գործունեության համապատասխան փորձ և հմտություններ: Վերջիններս առավել երկարաժամկետ հեռանկարում կնպաստեն արտահանման շուկաների ընդլայնմանը: Հարակից ճյուղերի զարգացում Տեխնոլոգիաների ոլորտում աճող տնտեսական ակտիվությունն անխուսափելիորեն կհանգեցնի հարակից ճյուղերի զարգացմանը: Աշխարհում տարբեր տնտեսությունների փորձը ցույց է տալիս, որ տեխնոլոգիական ոլորտում ստեղծված 1 նոր աշխատատեղը մինչև 6-7 նոր աշխատատեղեր է ստեղծում հարակից ոլորտներում: Այս ազդեցության անգամ համեստ գնահատականները բավականին մեծ արդյունքների են հանգեցնում Հայաստանի տնտեսության մեջ: Ազդեցության այլ ոլորտներ Նախագծի իրականացման արդյունքում ակնկալվող ազդեցության շղթան բավականին երկար է և ներառում է. 8

[close]

p. 9

- Ռեգիոնալ զարգացում, քանի որ ծրագիրն իրականացվելու է ամբողջ հանրապետության տարածքում: Ներկայումս տեղական տեխնոլոգիական ընկերություններն արդեն իսկ ունեն շրջաններում աշխատելու և ռեգիոնալ զարգացման բավականին լավ փորձ: Ծրագրի սոցիալ-տնտեսական ազդեցությունների ծանրակշիռ մասը լինելու է ապակենտրոնացված մայրաքաղաքից: Ձեռներեցական մշակույթի սերմանում, Դպրոցական համակարգ-աշխատաշուկա-բուհական համակարգ-աշխատաշուկա կապի ստեղծում և հզորացում, Դեմոգրաֆիական վիճակի բարելավում՝ ֆինանսական խթանների տրամադրման շնորհիվ վերարտադրողական տարիքի նվազեցման միջոցով և արտագաղթի զսպման միջոցով, Ոլորտի ընկերությունների և կրթական համակարգի միջև կապ, Նոր որակի առաջնորդների և ձեռներեցների կրիտիկական զանգվածի ձևավորում: - - - 2.2. Օժանդակ հարթակ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (ԻՏՁՄ) ԻՏՁՄ-ն կիրականացնի նախագծի ընդհանուր կառավարումը: Բացի ադմինիստրատիվ կարգավորումից, կազմակերպությունը կմշակի և կմատուցի ծրագրի բովանդակային մասը, կապահովի ծրագրի շահառուների միջև կապը և ծրագրի շարունակական ընդլայնումը: ԻՏՁՄ-ն Հայաստանի խոշորագույն բիզնես ասոցիացիան է, որն իր երկարատև գործունեության ընթացքում կուտակել է նախագծերի ղեկավարման ահռելի փորձ: Նախագծի իրականացման համար ընկերության ակտիվները ներառում են համապատասխան մարդկային ռեսուրսներ, ինստիտուցիոնալ կարողություններ, սերտ կապեր և փոխհամագործակցության պատմություն ոլորտի ընկերությունների, կրթական համակարգի, պետական կառույցների և նախագծի այլ շահառուների հետ: Ընկերության համառոտ նկարագիրը և իրականացված նախագծերը ներկայացված են Հավելվածներում: Պետություն Պետության աջակցությունն առանցքային է նախագծի պատշաճ իրագործման համար հետևյալ հիմնական ուղղություններով. Ծրագրին տալ պետական նշանակություն և մտցնել բարեփոխումների ազգային օրակարգ, Ֆինանսական աջակցություն տրամադրել ծրագրին, - 9

[close]

p. 10

- Հանրային հնչեղություն ապահովել ծրագրի համար, Օրենսդրական և կարգավորման դաշտի հարմարեցում ծրագրի արդյունքները չսահմանափակելու և մեծացնելու համար:Բիզնես ոլորտ Ծրագրի արդյունավետության բազմապատկման համար երաշխիք կհանդիսանա ոլորտի մասնակցությունը ծրագրին: Մասնակցության հիմնական ձևաչափերը կլինեն. Մենթորություն Նախատեսվում է, որ ծրագրին մասնակից ընկերություններից յուրաքանչյուրը ՙկորդեգրի՚ մեկ ինժեներական խմբակ և կդառնա վերջինիս մենթորը: Սա կենթադրի ընկերության կողմից օժանդակություն խմբակին և խմբակի անդամներին, մասնավորապես՝ այցելություններ տվյալ դպրոց/խմբակ, ընկերության գործունեության և հաջողության պատմությունների ներկայացում խմբակի անդամների համար, աշակերտների մոտ ոլորտի նկատմամբ հետաքրքրության առաջացում` նպաստելով մասնագիտական կողմնորոշմանը, աշակերտների և ծնողների պարբերական հյուրընկալություն ընկերություններում` գործունեության, մասնագիտությունների, գործընկերների և հաճախորդների վերաբերյալ ընդհանուր պատկերացում տալու նպատակով: Մասնակցություն բովանդակության մշակմանը Ծրագրի բովանդակության մշակման և ընթացիկ վերանայման համար կստեղծվի աշխատանքային խմբակ, որում կներառվեն մասնագետներ ոլորտի ընկերություններից: Աշխատատեղերի ստեղծում և ինժեներական խմբակների շրջանավարտների ներգրավում Ոլորտի ընկերությունները կդառնան ծրագրի արդյունքների անմիջական ՙսպառողները՚: Հենց վերջիններս են, որ պետք է ապահովեն նոր աշխատատեղերի ստեղծումը՝ նոր աշխատուժի ներգրավման համար: Կարիքների գնահատում և հեռանկարների ներկայացում Ոլորտի կողմից ներկայիս կարիքների բարձրաձայնումը և ոլորտի ընթացիկ ու սպասվող միտումների ներկայացումը կօգնի ծրագրին տալ արդիականություն և ապահովել ծրագրի արդյունքների առավելագույն համապատասխանությունը ոլորտի ընկերությունների պահանջներին: 10

[close]

p. 11

Հարակից ծրագրեր Ինժեներական խմբակ-լաբորատորիաների հիմնման ծրագրի ազդեցությունը կմեծանա հարակից ռազմավարական ծրագրերի իրականացմամբ, ինչպիսիք են. Ներկայումս առկա ոլորտի զարգացման ծրագրեր Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը Հայաստանի ամենադինամիկ զարգացող ճյուղերից է: Վերջինիս մեծապես նպաստում են նաև ոլորտում իրականացվող զարգացման նախագծերը, ստեղծվող ենթակառուցվածքը և կրթական ծրագրերը: Ակնկալվում է, որ վերջիններիս արդյունքները կնպաստեն ինժեներական խմբակ- լաբորատորիաների հիմնման ծրագրի հաջողությանը և շարունակականությանը: Նմանատիպ ծրագրերի շարքին են պատկանում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը (MIC), Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի ծրագիրը (mLab ECA), Հայհնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիան (ANEL), Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, Սինոփսիս Արմենիայի ուսումնական կենտրոնը և այլն: Այս ծրագրերի նկարագիրը տրված է Հավելվածներում: Օրակարգում առկա ծրագրեր Հայաստանում ինժեներական կրթության և տեխնոլոգիական ձեռներեցության զարգացման ուղղությամբ մշակվում են նաև մի շարք այլ ծրագրեր, ինչպիսիք են առցանց համալսարանի ստեղծումը, արագացված բակալավրիատի ծրագրի մշակումը, ինչպես նաև ANEL-ի նախատիպով ծրագրային լաբորատորիայի հիմնումը: Օտարերկրյա կազմակերպություններ կամ դրանց գիտահետազետական կենտրոններ Աշխատուժի զարգացումը և նոր հմտություններով մասնագետների կրիտիկական զանգվածի պատրաստումը կխթանեն նոր օտարերկրյա ընկերությունների և դրանց գիտահետազոտական ենթակառուցվածքի ներգրավմանը Հայաստան: Վերջիններս, իրենց հերթին, կմասնկացեն աշխատուժի շուկայի վերափոխման գործընթացներին: 11

[close]

p. 12

3. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿ/ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանի աշխատուժի շուկայում կստեղծվի տեխնիկական հմտություններով մասնագետների կրիտիկական զանգված: Շուկայական վերլուծությունը ցույց է տալիս, որ նմանատիպ հմտությունների ահռելի չբավարարված պահանջարկ գոյություն ունի թե՛ համաշխարհային, և թե՛ տեղական տեխնոլոգիական ոլորտում: Վերջինս, ի թիվս մի շարք այլ գործոնների, հիմնավորում է ծրագրի իրականացման անհրաժեշտությունը և արդիականությունը: 3.1. Տեխնիկական հմտությունների առաջարկի և պահանջարկի միջև ճեղքվածքը համաշխարհային տեխնոլոգիական շուկայում Տեխնիկական (STEM) մասնագետների2 և տեխնիկական հմտությունների նկատմամբ պահանջարկի և առաջարկի միջև գոյություն ունեցող ճեղքվածքը վերջին տարիներին համաշխարհային տեխնոլոգիական ոլորտի ամենաքննարկվող թեմաներից է: Բարձր տեխնոլոգիաների համաշխարհային արդյունաբերության արագընթաց աճը առանցքային դարձրեց գիտական և ինժեներական մասնագիտություններով որակյալ աշխատուժի դերը 21-րդ դարում մրցակցային առավելության ձգտող յուրաքանչյուր երկրի համար։ Ավելին, ամենազարգացած տեխնոլոգիական ոլորտ ունեցող երկրներում ոլորտի աճն արդեն տևական ժամանակ է, ինչ գերազանցում է համապատասխան աշխատուժի աճին, որը հանգեցնում է տեխնիկական հմտությունների նկատմամբ պահանջարկի և առաջարկի միջև խորացող ճեղքվածքին: Ընդ որում, նման ճեղքվածքը պայմանավորված է թե՛ որակական, և թե՛ զուտ քանակական գործոններով: ԱՄՆ-ի աշխատուժի վիճակագրության գրասենյակի կանխատեսմամբ միայն ԱՄՆ-ում 20122022 թթ. ընթացքում նորաստեղծ STEM աշխատատեղերի քանակը կհասնի 1 միլիոնի:3 Վերջինս նշանակում է, որ ոլորտի կողմից պահանջվող STEM մասնագետների քանակը կաճի տարեկան միջինում 13%-ով (տեխնոլոգիական և մաթեմատիկական գիտությունների մասնագետների դեպքում՝ 18%): Աճի այս տեմպը, տարբեր գնահատականներով, զգալիորեն գերազանցում է նշված մասնագիտություններով հնարավոր շրջանավարտների քանակին:4 Վերջինս անխուսափելիորեն կհանգեցնի արդեն իսկ առկա ճեղքվածքի խորացմանը: Խնդիրը, այլ աղբյուրների համաձայն, շատ ավելի սուր է և արդիական, քան արտահայտվում է պաշտոնական վիճակագրությամբ: Այսպես, ըստ ԱՄՆ-ի ՏՀՏ արդյունաբերության ասոցիացիայի՝ CompTia-ի հարցումների, 2020թ. դրությամբ միայն ԱՄՆում կլինեն 2.5 միլիոն թափուր պաշտոններ IT ոլորտում: Տեխնիկական հմտությունների պակասի միտումներ առկա են նաև մյուս զարգացած և անգամ զարգացող տեխնոլոգիական շուկաներում: Կանադայում “The Conference Board of Canada” հետազոտական ընկերության 2013թ. գործատուների շրջանում կատարած հետազոտության համաձայն 20 2 Այսուհետև՝ STEM: Դասակարգումը ներառում է տեխնիկական մասնագետներին գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի բնագավառներից (STEM – science, technology, engineering and mathematics): 3 Bureau of Labor Statistics (BLS), United States Department of Labor 4 McKinsey Global Institute, 2012. “The world at work: Jobs, pay and skills for 3.5 billion people” 12

[close]

p. 13

մասնագիտությունների շարքում, որոնց համար ամենադժվարն է աշխատող գտնելը, ինժեներական մասնագիտությունը առաջին տեղում է: Լատինական Ամերիկայում, Հարավ-արևելյան Ասիայում, Չինաստանում, Միջին Ասիայում և Աֆրիկայում 2016թ. դրությամբ կլինի 1.3 միլիոն ՏՏ մասնագետների կարիք: Միևնույն ժամանակ 2015թ. դրությամբ ԵՄ-ում արդեն 864,000 թափուր պաշտոն կլինի:5 2012թ. Մայքրոսոֆթի և IDC-ի կողմից հրապարակված հետազոտության համաձայն աշխարհում այդ պահի դրությամբ արդեն իսկ կար 1.7 մլն տեխնիկական մասնագետների նկատմամբ չբավարարված պահանջարկ՝ միայն cloud-based և հարակից ոլորտներում: Այս թիվը, ըստ կանխատեսումների, կհասնի 7 միլիոնի մինչև 2015թ. վերջը:6 STEM մասնագիտություններով հմտությունների պահանջարկի և առաջարկի անհամապատասխանությունը տեխնոլոգիական առաջատար երկրները հասցեագրում են մի քանի հիմնական ուղղություններով՝ մարդկային կապիտալի ներմուծում, որի հեռանկարները սահմանափակված են աշխատուժի շարժունության որոշակի մակարդակով, ինչպես նաև մասնագետների նկատմամբ աճող պահանջարկով զարգացող երկրներում, որոնք հանդիսանում էին տեխնոլոգիական աշխատուժի հիմնական մատակարարները մինչ այժմ (ինչպես օրինակ Հնդկաստանը և Չինաստանը): աշխատուժի վերապատրաստում, որը էական դերակատարում չի կարող ունենալ պահանջարկի արագընթաց աճի դեպքում: արտապատվիրում: ՏՏ ծառայությունների արտապատվիրումը աշխարհում ամենաարագ աճող արտահանման շուկաներից է: ՏՏ հմտությունների՝ քննարկված խորացող ճեղքվածքի համատեքստում արտապատվիրման շուկան երկարաժամկետ և սրընթաց աճի հեռանկարներ ունի: - - 3.2. Տեխնոլոգիական ծառայությունների արտապատվիրման համաշխարհային շուկան Տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայությունների արտապատվիրումը մեծ թափ ստացավ համացանցի շնորհիվ, երբ գլոբալիզացիան բացեց ազգային բոլոր սահմանները: Շուկայի զարգացման շարժիչ ուժերն են արտապատվիրման միջոցով աշխատանքային ծախքերի զգալի նվազեցումը, աշխատուժի սահմանափակության խնդրի լուծումը և այլն: ՏՀՏ ծառայությունների հիմնական ներմուծողներն են ԱՄՆ-ն և եվրոպական երկրները: Վերջիններս, սակայն, առավել հակված են ՙմոտ արտապատվիրմանը՚` nearshoring-ի, և արտապատվիրում են Արևելյան Եվրոպայի երկրներ: 5 6 IDC IDC White Paper, 2012. “Cloud Computing’s Role in Job Creation” 13

[close]

p. 14

Գծապատկեր 1. Համակարգչային ծառայությունների խոշորագույն ներմուծողներ, մլրդ ԱՄՆ դոլար Աղբյուր՝ ՄԱԿ-ի՝ առևտրի և զարգացման համաժողով, UNCTADSTAT Չինաստանը, Հնդկաստանը և Իռլանդիան ՏՀՏ ծառայությունների զուտ արտահանման առաջատարներն են աշխարհում: Վերջիններս բավարարում են համաշխարհային արտապատվիրման շուկայում պահանջարկի մեծ մասնաբաժինը: Գծապատկեր 2. ՏՀՏ ծառայությունների խոշորագույն արտահանողները, մլրդ ԱՄՆ դոլար Աղբյուր՝ Համաշխարհային բանկ, ՙՀամաշխարհային զարգացման ցուցանիշներ՚ տվյալների առցանց շտեմարան ԱՊՀ տարածաշրջանի՝ ՏՀՏ ծառայությունների արտահանման վիճակագրությունը բավականին համեստ է համաշխարհային առաջատարների համեմատ, սակայն ներկայանում է լավ հեռանկարներով՝ շնորհիվ տպավորիչ աճի դինամիկայի: 14

[close]

p. 15

Գծապատկեր 3. ՏՀՏ ծառայությունների խոշորագույն արտահանողները, 1 շնչի հաշվով, ԱՄՆ դոլար Աղբյուր՝ Համաշխարհային բանկ, ՙՀամաշխարհային զարգացման ցուցանիշներ՚ տվյալների առցանց շտեմարան Գծապատկեր 4. ՏՀՏ ծառայությունների արտահանումն ԱՊՀ երկրներում, 1 շնչի հաշվով, ԱՄՆ դոլար Աղբյուր՝ Համաշխարհային բանկ, ՙՀամաշխարհային զարգացման ցուցանիշներ՚ տվյալների առցանց շտեմարան Արտապատվիրման համաշխարհային շուկան կայուն աճող ոլորտ է. 2005-2012թթ. ընթացքում ՏՀՏ ծառայությունների արտահանման համաշխարհային ծավալները աճել են տարեկան միջինում 12%-ով: ՏՏ ծառայությունների արտապատվիրման ամենահեռանկարային ուղղություններն են՝ Վեբ ծրագրավորում Բջջային հավելվածների ծրագրավորում Բիզնեսի համար լուծումներ Ամպային ծառայություններ ՙՄեծ՚ տվյալներ 15 -

[close]

Comments

no comments yet